Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611246

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

20 մայիսի 2011 թ.

ք. Երևան N 276-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) հրամանի հավելվածը լրացնել նոր «7.1» կետով. հետևյալ բովանդակությամբ՝

7.1. Համատեղ թողարկում.

Հայ-բելառուսական

Մայրաքաղաքներ 2 նամականիշ II եռամսյակ 200

200 42000x2

2) հրամանի հավելվածի 3-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. Հայաստանի ֆլորա և ֆաունա.

Թռչուններ.

Կապտափող սոխակ,

Մեծ երաշտահավ 2 նամականիշ II եռամսյակ 230

230 40000x2

5. Միջազգային.

Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը Գեղաթերթիկ

1 նամականիշով II եռամսյակ 200 30000

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Կապտափող սոխակ. Luscinia svecica» և «Մեծ երաշտահավ. Parus major» նամականիշների, համաձայն N 1 և N 2 հավելվածների։

2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «XX. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. РЕГИОНАЛЬНОЕ СОДРУЖЕСТВО В ОБЛАСТИ СВЯЗИ. REGIONAL COMMONWERLTH THE FIELD OF COMMUNICATIONS» գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի։

3) Համատեղ թողարկում. Հայ-բելառուսական. Մայրաքաղաքներ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ. YEREVAN» և «ՄԻՆՍԿ. MINSK» նամականիշների, համաձայն N 4 և N 5 հավելվածների։

3. Գործողության մեջ դնել՝

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Կապտափող սոխակ. Luscinia svecica» և «Մեծ երաշտահավ. Parus major» նամականիշները, սահմանելով անվանագինը՝ 230 և 330 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 40000 հատ։

2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «XX. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. РЕГИОНАЛЬНОЕ СОДРУЖЕСТВО В ОБЛАСТИ СВЯЗИ. REGIONAL COMMONWERLTH THE FIELD OF COMMUNICATIONS» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը՝ 200 դրամ, տպաքանակը՝ 30000 հատ։

3) Համատեղ թողարկում. Հայ-բելառուսական. Մայրաքաղաքներ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ. YEREVAN» և «ՄԻՆՍԿ. MINSK» նամականիշները սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը՝ 200 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 42000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Մ. Վարդանյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։