Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 27 ԱՊՐԻԼԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ N 762-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 ապրիլի 2011 թ.

ք. Երևան N 762-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերությանը բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտը բավարարելու վերաբերյալ.

Հրամայում եմ՝

1. Բավարարել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված հայտը և հատկացնելով լիցենզիա` հետևյալ հայտատուին.

1) «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ԱՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում

(դրական)

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ` Ա. Հովակիմյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին։

Հ. Քուշկյան

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 27.04.2011 թ. N 762-Ա հրաման)

1. «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ԱՓԲԸ ք.Երևան, Ձորափի 40 Կ -XX-001544 27.04.2011 Բժշկական օգնություն և սպասարկում (Հիվ.` ինտերվենցիոն սրտաբանական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական Արտահիվ.` սեռախտա-բանական) ք.Երևան, Ձորափի 40 անժամկետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։