Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-10-02-ից մինչև 2024-04-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-04-05Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հոկտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 1998 թվականի N 613

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված ցանկի 12-րդ կետում «կապի» բառը փոխարինել «փոստի և հեռահաղորդակցության» բառերով, 21-րդ կետում «վարչության պետ-նախարար» բառերը` «նախարար» բառով, իսկ 24-րդ կետում «գերագույն» բառը` «վճռաբեկ» բառով.

բ) որոշմամբ հաստատված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ կետով.

«22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ»:

Այս կապակցությամբ ցանկի 22-28-րդ կետերը համապատասխանաբար համարել 23-29-րդ կետեր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում «գերագույն» բառը փոխարինել «վճռաբեկ» բառով.

բ) որոշմամբ հաստատված ցանկի 5, 6, 7, 9, 13, 14, 15, 16, 17, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28 և 29-րդ կետերի 3-րդ սյունակները լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն» բառերով.

գ) որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ և 32-րդ կետերի 3-րդ սյունակներում «կապի» բառերը փոխարինել «փոստի և հեռահաղորդակցության» բառերով, իսկ 15-րդ կետի 3-րդ սյունակում «վերլուծության վարչություն» բառերը` «վերլուծության նախարարություն» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։