Հոդված 6. Օրենսգրքի 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.8-րդ, 40.9-րդ, 40.10-րդ, 40.11-րդ և 40.12-րդ հոդվածներով.
Հոդված 6. Օրենսգրքի 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.8-րդ, 40.9-րդ, 40.10-րդ, 40.11-րդ և 40.12-րդ հոդվածներով.
«Հոդված 40.8. Նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և քարոզչական նյութեր տարածելը
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: