Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 հոկտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 1998 թվականի N 640

քաղ. Երևան

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մշակութային և հոգևոր արժեքների տարածումն ապահովելու և հեռուստադիտողների բարոյական-գեղագիտական ու կրթական զարգացմանը նպաստելու, Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումները լայնորեն լուսաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ մշակութային հեռուստաալիք ստեղծելու «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաց բաժնետիրական ընկերության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` թույլատրել «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել մետրային տիրույթով հեռուստաարձակման նպատակով «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագիր դրանում ներառելով «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաց բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի ազգային հեռուստատեսության հեռարձակման ցանցի զարգացման նպատակով միանվագ վճարում կատարելու լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 17-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։