«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 1998 թվականի N 652
քաղ. Երևան
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գրական, մշակութային, մանկապատանեկան, մարզական, մարզային և ազգային փոքրամասնությունների պարբերական մամուլի առաջնահերթ ֆինանսավորման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մի մասի բաշխումն ըստ ցանկի (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխման սկզբունքների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 24-ի N 652 որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարներ ստացող պարբերականների
NN
ը/կ Պարբերականի անվանումը Գումարը
(մլն դրամ)
1. «Կրթություն» 1
2. «Գիտություն» 1
3. «Մարզական Հայաստան» 1
4. «Գարուն» 2
5. «Նորք» 2
6. «Գրական թերթ» 2
7. «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսերեն) 2
8. «Ոզնի» 1
9. «Կանչ» 1
10. «Դնիպրո» (ուկրաիներեն) 1
11. «Ռյա Թազա» (քրդերեն) 1
12. «Եզդիների ձայն» 1
13. «Կոտայք» (Կոտայքի մարզ) 1
14. «Արարատ» (Արարատի մարզ) 1
15. «Արմավիր» (Արմավիրի մարզ) 1
16. «Վայոց ձոր» (Վայոց ձորի մարզ) 1
17. «Արևելք» (Տավուշի մարզ) 1
18. «Գեղարքունիք» (Գեղարքունիքի մարզ) 1
19. «Սևան» (Գեղարքունիքի մարզ) 1
20. «Սյունիք» (Սյունիքի մարզ) 1
21. «Կապան» (Սյունիքի մարզ) 1
22. «Կանթեղ» (Արագածոտնի մարզ) 1
23. «Արագած» (Արագածոտնի մարզ) 1
24. «Թալին» (Արագածոտնի մարզ) 1
25. «Կումայրի» (Շիրակի մարզ) 1
26. «Շիրակ» (Շիրակի մարզ) 1
27. «Հյուսիսային Հայաստան» (Շիրակի մարզ) 1
28. «Լոռու մարզ» (Լոռու մարզ) 1
29. «Արփի» (Լոռու մարզ) 1
30. «Մաշտոց» (Լոռու մարզ) 1
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. կարամանուկյան