Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1486-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2011 թվականի N 775-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1486-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրատվություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 798-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1486-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Սահմանել, որ`

ա. բնակելի ֆոնդի (բնակելի տարածքի) հետ միասին սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված նվիրառուներին է անցնում նաև (հատկացվող բնակելի տարածքին համապատասխան) մասնաշենքերի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` նվիրառուի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով նվիրառուին նվիրատվություն կատարվող բնակարանի (բնակելի տարածքի) մակերեսի հարաբերությամբ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով,

բ. սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն նվիրվող սենյակներն զբաղեցնող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և, որպես շահառու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության բնակապահովության առաջնահերթ ծրագրում ընդգրկված ու տվյալ սենյակների նվիրատվությունից հրաժարված անձինք կարող են շարունակել բնակվել իրենց սենյակներում` մինչև նշված ծրագրի շրջանակներում բնակարանով ապահովվելը:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունիսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։