Հոդված 2
Հոդված 2.
Այն հարկ վճարողները, որոնք 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ունեն շահութահարկի, եկամտահարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, պարզեցված հարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հարկային պարտավորություններ, կարող են մինչև 2011 թվականի օգոստոսի 20-ը դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` սույն օրենքին համապատասխան հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց հաստատելու համար: