Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Հարկային մարմինը հարկ վճարողի դիմումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի հետ կազմում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած հարկային ապառքները հետևյալ կարգով`

1) մինչև 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած մինչև 2012 թվականի հունիսի 30-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն մեկ տասներորդ մասը.

2) 50 միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած մինչև 2013 թվականի հուլիսի 31-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն մեկ քսաներկուերորդ մասը:

Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկ վճարողները, որոնք սահմանված ժամանակացույցով փաստացի կմարեն ունեցած հարկային ապառքները, կազատվեն հարկային օրենսդրության համաձայն հաշվարկված տույժերից, տուգանքներից:

Այն հարկ վճարողները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փաստացի կատարել են 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած` սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքների վճարումները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են այդ ապառքների գծով հաշվարկված և չվճարված տույժերը և տուգանքները վճարելու պարտավորությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։