Հոդված 4
Հոդված 4.
Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը պարտավորությունների բռնագանձման հայց է ներկայացնում դատարան:
Հարկ վճարողները, որոնց նկատմամբ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար ներկայացվել են բռնագանձման հայցեր, հարկային մարմնի հետ կնքում են հաշտության համաձայնություն: