Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 18

գործել է մինչև 2011-07-23Բացել ARLIS-ում

Հոդված 18.

ԱԱՀ վճարող համարվող անձինք կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ապրանք մատակարարելիս կամ ծառայություն մատուցելիս պարտավոր են դուրս գրել սույն օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթուղթ, եթե այդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ի 20% (16.67%` հաշվարկային) դրույքաչափով հարկման: Հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանք մատակարարելու կամ ստացողի կողմից ծառայությունն ընդունելու օրը: Մանրածախ առևտրի և բնակչությանը ծառայությունների մատուցման ոլորտներում հարկային հաշիվ դուրս է գրվում միայն գնորդ կազմակերպության կամ ֆիզիկական անձի պահանջով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի համաձայն, ապրանքի մատակարարում համարվող և ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով սույն օրենքով սահմանված կարգով կարող է դուրս գրել հարկային հաշիվ` միայն գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պահանջով, և եթե այդ ֆիզիկական անձն ունի հարկ վճարողի հաշվառման համար:

Հարկային հաշիվ է համարվում սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով լրացված և դուրս գրված հաշվարկային թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթը: Էլեկտրոնային հարկային հաշիվը էլեկտրոնային փաստաթուղթ է և պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հարկային հաշիվ չեն օրենսդրությամբ կրճատ հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթերը:

ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

(18-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, 29.10.09 ՀՕ-203-Ն, փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-192-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։