ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2011 թվականի N 581-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հայաստանի փոքր համայնքների ջրամատակարարման ծրագրի վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 23-ի N 581-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային
խմբի ղեկավար)
Գ. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Մնացականյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ռ. Սարուխանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ներդրումային քաղաքականության վարչության պետ
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
պետական պարտքի կառավարման վարչության պետի
տեղակալ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան