ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2011 թվականի N 592-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 28-30-ը Կիև (Ուկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Տ. Դավթյանի, Հ. Բեգլարյանի, Ա. Գալստյանի, Ա. Ավետիսյանի և Ա. Ազիզյանի՝ Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Շ. Քոչարյանինը և Ն. Ռուստամյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
3) Ա. Հասմիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Ա. Նորեկյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Կիև մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 28-ի N 592-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-30-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆՈՂ Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հայ-ուկրաինական
միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի
նախագահ, հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին
տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Ա. Նորեկյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ա. Ազիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
միջազգային համագործակցության վարչության պետ
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի
նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի
տեխնիկական ապահովման վարչության պետ
Ն. Ռուստամյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
ԱՊՀ վարչության Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի
բաժնի վարիչ
Ա. Հասմիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության փորձագետ
Ա. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
միջազգային տնտեսական համագործակցության վարչության
պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան