ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2011 թվականի N 598-Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու և ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային միջանկյալ զեկույցը նախապատրաստելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 28-ի N 598-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ Հայաստանի Հանրապետության ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ Հայաստանի Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի միջազգային կազմակերպությունների
վարչության պետ ( միջգերատեսչական հանձնաժողովի
նախագահ)
Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի միջազգային իրավական
հարաբերությունների վարչության պետ
Ա. Թամազյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի
վերլուծական վարչության պետ
(համաձայնությամբ)
Ս. Մարաբյան - ՀՀ դատական դեպարտամենտի
կազմակերպաիրավական վարչության
պետ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ա. Կարոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետի տեղակալ
Հ. Ենգոյան - ՀՀ գլխավոր դատախազության իրավական
ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ
(համաձայնությամբ)
Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի իրավաբանական վարչության
պետ
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի
ապաստանի հարցերի բաժնի պետ
Հ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության
ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման և
հսկողության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության
մայոր
Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի
վարչության գլխավոր մասնագետ
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ
(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան