Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 նոյեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 1998 թվականի N 725

քաղ. Երևան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի գազիֆիկացման աշխատանքների հույժ կարևորությունը, և դրանք սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի գազիֆիկացման աշխատանքները` մշակված նախագծային փաստաթղթերին համապատասխան իրականացնել սահմանափակ մրցույթով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համապատասխան աջակցություն ցույց տալ նշված աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։