Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀՀ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 նոյեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 1998 թվականի N 737

քաղ. Երևան

ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 1994 թվականի հոկտեմբերի 5-ին ստորագրված «Գործընկերություն` հանուն խաղաղության» շրջանակային փաստաթղթով և «Գործընկերություն` հանուն խաղաղության» հրավերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1998-2000 թվականներին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության անհատական գործընկերության ծրագիրը (կցվում է):

2. Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 26-ի N 737 որոշմամբ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԻՋԵՎ

1998-2000

Մ Ա Ս I

1. ՆԱԽԱԲԱՆ

Կից ներկայացվող Հայաստան-ՆԱՏՕ 1998-2000 թվականների գործընկերության անհատական ծրագիրը համաձայնեցված է երկու կողմերի միջև: Այն հիմնված է ՆԱՏՕ-ի այն փաստաթղթերի վրա, որոնք ներկայացնում են «Գործընկերություն` հանուն խաղաղության» (այսուհետև` ԳՀԽ) ծրագրի ընդհանուր հայեցակետը, նպատակները և մեթոդները, ինչպես, օրինակ, 1994 թվականի հունվարի 11-ի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հայտարարությունը, 1994 թվականի հունվարի 10-ի հրավերն ու շրջանակային փաստաթուղթը, գործընկերության աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև 1996 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի կողմից տրամադրված ներկայացման փաստաթուղթը:

Իր ներկայացման փաստաթղթում Հայաստանը հայտարարել է, որ «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունը նպատակ է հետապնդում կառուցելու ազգային զինված ուժերի ստեղծման հիմքերը, հավատարիմ մնալու գործնական համագործակցության և ժողովրդավարական սկզբունքներին և ամրապնդելու անվտանգությունն ու կայունությունը Եվրոպայում և այլ տարածաշրջաններում:

Ներկայացման փաստաթղթում Հայաստանի իշխանությունները նշել են գործընկերության քաղաքական նպատակներին հասնելու համար կատարված և կատարվելիք քայլերը, ինչպես նաև ռազմական ու այլ միջոցներ, որոնք կարող են օգտագործվել գործընկերության գործողություններում: Ներկայացման փաստաթղթում Հայաստանը կարևորում է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, քաղաքացիական պաշտպանության և աջակցող կառույցների բնագավառում ՆԱՏՕ-ի երկրների համապատասխան կառույցների հետ փոխգործակցության և համատեղելիության հասնելու փաստը:

Գործընկերության անհատական ծրագիրը պետք է վերանայվի և համապատասխանեցվի տարեկան մեկ անգամ~ ըստ համաձայնեցված սկզբունքների:

Գործընկերոջ համագործակցության նպատակների ցուցակը ներկայացվում է III մասում: IV մասը բաղկացած է աղյուսակներից, որոնցում նշվում են 1998-2000 թվականների գործընկերության աշխատանքային ծրագրից ընտրված գործողությունները: V մասում ներկայացված է ԳՀԽ ծրագրի ոգով իրագործվող գործողությունների ցանկը: VI մասը պարունակում է օժանդակ տեղեկատվություն` ներառյալ բովանդակության ցանկը: Գործընկերության համադրման օղակն այս գործողությունների համադրողի դերը կարող է ստանձնել այն դեպքում, եթե նշված գործողություններում ընդգրկված են մեկից ավելի գործընկեր պետություններ:

2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՍ

Քանի որ սույն գործընկերության անհատական ծրագրում ընդգրկված ընդհանուր և յուրահատուկ բնույթի գործողություններից ոչ բոլորն են ենթակա բյուջետային գնահատման, դրանց ներգրավումը նշանակում է դրանց իրականացման քաղաքական հանձնառության ստանձնում, որը կարգավորվում է ՆԱՏՕ-ի և Հայաստանի համար անհրաժեշտ միջոցների ապահովման դրույթներով և շրջանակային փաստաթղթի ֆինանսավորման սկզբունքներով:

Մ Ա Ս II

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

«Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունն ապահովելու համար Հայաստանը պատրաստ է տրամադրել հետևյալ ուժերն ու միջոցները`

● ռազմավարական հրամանատարության և հսկման բաժնից գեներալների և սպաների խումբ (3 մարդ).

● Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Մոնզում գործընկերության համադրման օղակում մշտապես աշխատող կապի սպաներ.

● ռազմական դիտորդների, ինչպես նաև խաղաղապահ ուժերի միջազգային շտաբների համար խումբ (10 մարդ).

● փրկարարների գունդ արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար:

Հայաստանը պատրաստ է տրամադրել Արմավիրի ուսումնական կենտրոնը գործընկերության շրջանակներում զորավարժությունների և դաշտային վարժանքների անցկացման նպատակով:

Հայաստանը պատրաստ է նաև տրամադրել մեխանիկական և այլ սարքավորումներ արտակարգ իրավիճակների և փրկարարական գործողությունների համար:

Մ Ա Ս III

ՀԱՅԱՍՏԱՆԻ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ~ ԸՍՏ P1-P3 ՍԱՆԴՂԱԿԻ

Ոլորտները Գործընկեր պետության նպատակները P Նկատառումները

1 2 3 4

C3

(հրամանատարություն,

հսկողություն և հաղորդակցություն) Ծանոթանալ ՆԱՏՕ-ի հաղորդակցության և տեղեկատվական համակարգերի (ՀՏՀ) քաղաքականությանը, ինչպես նաև ռազմավարական և տակտիկական ՀՏՀ-ի պլանավորման, ստեղծման, կիրառման, կառավարման ու սպասարկման հայեցակարգերին: P1 Փորձագիտական այցելություններ,

ՆԱՏՕ-ի Հյ խորհրդի և դրա քաղաքացիական ու ռազմական ենթաբաժինների հանդիպումներ

CEP

(արտակարգ իրավիճակների պլանավորում) Համագործակցություն արտակարգ իրավիճակների պլանավորման ոլորտում, մասնավորապես, նախաաղետային պատրաստվածության միջոցառումների և արտակարգ իրավիճակների ու աղետների հակազդման շրջանակներում: Ռազմական ու քաղպաշտպանության հնարավորությունների օգտագործումը փրկարարական գործողությունների ժամանակ: P1 Ռազմական և քաղաքացիական ուժերի դերն ու հնարավորությունները բնական և արհեստական աղետների հետևանքներից բնակչության ու միջավայրի պաշտպանության գործում

CRM

(ճգնաժամային

կառավարում) Ընդլայնված համագործակցություն ճգնաժամերի կառավարման բնագավառում ունակությունների զարգացման ուղղությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով հայեցակարգային և կազմակերպչական տեսանկյանն ու որոշումների ընդունմանը: P2 Գործընկեր պետությունների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ճգնաժամային կառավարման վարժություններին

DCF

(ԶՈւ) պաշտպանական կառույցների ժողովրդավարական վերահսկում) Անվտանգության և պաշտպանության ոլորտում սահմանադրական և իրավական դաշտի կատարելագործում, ՀՀ կառավարության և խորհրդարանի քաղաքացիական ծառայողների ու մասնագետների ուսուցում, ժողովրդավարական հասարակարգում զինված ուժերի և հրամանատարական կառույցների կազմակերպում, ԵԱՀԿ վարքի կանոնակարգի իրականացման զննում: P2 Հավասարակշռված ռազմաքաղաքացիական հարաբերությունների զարգացման խթանում

DPS

(պաշտպանության քաղաքականություն/) ռազմավարություն) Պաշտպանության քաղաքականության, այդ թվում` ռազմական դոկտրինի ու ռազմավարության, ինչպես նաև ամբողջ անվտանգության վրա դրանց ազդեցության հայեցակարգային մոտեցումները հայ փորձագետներին ներկայացնելը: P1 Մասնակցություն դասընթացներին, սեմինարներին ու աշխատանքային հանդիպումներին, ինչպես նաև ռազմաքաղաքական վարող կոմիտեի (ՌՔՎԿ) 16+1 ֆորմատով հանդիպումներին` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման նպատակով

DRT

(ազգային պաշտպանական հետազոտությունների ու տեխնոլոգիաների պլանավորում, կազմակերպում, կառավարում) Ծանոթացում այս ոլորտում ՆԱՏՕ-ի մեթոդաբանությանը, կազմակերպմանն ու ընթացակարգին` այդ փորձը հետագայում յուրացնելու նպատակով: Միջազգային համագործակցության զարգացման նպատակով պաշտպանական հետազոտությունների և տեխնոլոգիայի բնագավառներում փորձի փոխանակում և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների մասին լրացուցիչ տեղեկատվության ձեռքբերում: P3 Ռազմական ու քաղաքացիական փորձագետների

հանդիպումներ

LNG

(լեզվի ուսուցում) Ռազմական և քաղաքացիական անձնակազմերի համար լեզվի ուսուցման համադրում: ՆԱՏՕ-ի և ԳՀԽ մասնակից պետությունների ուսուցիչների միջև համագործակցության ընդլայնում: P1 ՆԱՏՕ-ի լեզվի ուսումնասիրմանը նվիրված գործողությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում և համադրում

MED

(բժշկական ծառայություն) Ծանոթացում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բժշկական ծառայության ընթացակարգերին, սարքավորումներին և նյութերին: P1 Բժշկության ոլորտում կարողությունների գնահատում ստանդարտացման համապատասխան մակարդակի հասնելու նպատակով

PKG

(խաղաղապահություն) Փորձագիտության և փորձի փոխանակում, ՆԱՏՕ-ի խաղաղապահպան գործունեության ուսումնասիրում, ինչպես նաև խաղաղապահպանության ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ ու ԳՀԽ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացում: P2 Ընդհանուր ընթացակարգերի, ուսուցման ու վարժանքների պահանջների, ինչպես նաև խաղաղապահ գործողություններին ներգրավման կանոնների պահպանում և զարգացում

STD

(գործնական նյութեր և ստանդարտացման վարչական տեսակետներ) Աջակցություն Հայաստանին` ստանդարտացման համար անհրաժեշտ այնպիսի ազգային պետական կառույցներ, կազմակերպություն և ընթացակարգեր զարգացնելու համար, որոնք համատեղելի կլինեն ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների հետ: Տեխնիկական օժանդակության և խորհրդատվության տրամադրում` ԳՀԽ-ի փոխգործակցության նպատակների հայեցակարգի զարգացման համար: P2 Փորձագիտական օժանդակություն և տեղեկատվության փոխանակում ստանդարտացման տեսակետների վերաբերյալ, հանդիպումներ ՆԱՏՕ-ի ազգային սպառազինությունների տնօրենների համաժողովի (CNAD) ստանդարտացման ռազմական գործակալության (MAS) և C3 կոմիտեի ու նրանց ստորաբաժանումների հետ

TEX

(զորավարժություններ և համապատասխան ուսուցողական գործողություններ) Շտաբային սպաների վերապատրաստում միջազգային գործառույթների համար` ներառյալ գործընկերների անձնակազմի տարրը, ինչպես նաև գործընկեր պետության սպաների վերապատրաստումը` բազմազգ շտաբներում և կենտրոնակայաններում աշխատելու համար: P2 Համագործակցության խորացում որոնողական և փրկարարական աշխատանքների, խաղաղապահպան և մարդասիրական գործողությունների ասպարեզում

TRD

(ռազմական ուսուցում, վերապատրաստում և դոկտրին) Համապատասխան կրթական ստանդարտների ապահովում` ԳՀԽ-ի շրջանակներում ազգային նպատակների իրականացման նպատակով: P1 Դասընթացների կազմակերպում հետևյալ բնագավառներում` ռազմավարական հիմնադրույթներ, ռազմական դոկտրինի տարրեր, պաշտպանական կառույցների զարգացում, քաղաքացիական-ռազմական հարաբերություններ, պաշտպանության իրավական դաշտ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի քաղաքացիական փորձագետների համար` զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկում իրականացնելու գործում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։