Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 280-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2011 թվականի N 876-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 280-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 280-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) ներկրված եգիպտացորենի սերմացուից 1,45 տոննա «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով տրամադրել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերությանը` կնքելով համապատասխան պայմանագիր.

4) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված եգիպտացորենի սերմացուի դիմաց գանձվող գումարների հավաքագրումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար բացված նպատակային հաշվին:».

2) որոշման հավելվածի 9-րդ կետը «Վայոց ձորի» բառերից հետո լրացնել «Կոտայքի» բառով.

3) որոշման հավելվածի 12-րդ կետում «Սերմացուն» բառը փոխարինել «Մարզին տրամադրված սերմացուն» բառերով.

4) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Սերմացուն կբաշխվի ըստ մարզերի` հետևյալ չափաքանակներով.

Մարզը Գործակցով հաշվարկված կշիռը

(տոննա)

Արագածոտն 4,7

Արարատ 9,825

Արմավիր 14,548

Լոռի 11

Կոտայք 0,15

Սյունիք 1

Վայոց ձոր 1

Տավուշ 19,327

Ընդամենը 61,55

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։