Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 նոյեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 1998 թվականի N 750

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Ելնելով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հարկային և ոչ հարկային եկամուտների ապահովման դինամիկայից, որի արդյունքում իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետբյուջեով նախատեսված առավել կարևոր և օրենքով պաշտպանված ծախսերը, ինչպես նաև հաշվի առնելով էներգետիկայի և այլ ենթակառուցվածքային ոլորտներում 1998 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանվող սակագների կայունացման քաղաքականության իրականացման հետևանքով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրամաշնորհների ստացման և արտաքին աղբյուրներից ֆինանսավորման ժամկետների էական հետաձգումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և սույն որոշման հավելվածում նշված ծախսերն ըստ առաջնահերթության արտացոլված ծախսերի իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների բազմակողմանի և միակողմանի դոնորներից ստացված դրամաշնորհների ու վարկերի փաստացի ծավալներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկատվություն միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված դրամաշնորհների ու վարկերի փաստացի ծավալների մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 27-ի N 750 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴՈՆՈՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

(հազ. դրամ)

________

1. Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա

ենթախմբի կապիտալ շինարարություն` Սյունիք-Կենտրոն

համակարգաստեղծ ԷՀ-ի ուժեղացում (նախագծային աշխատանքներ) 28 000

2. Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա

ենթախմբի կապիտալ շինարարություն` էներգետիկայի օժանդակության ծրագիր 10 000

3. Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա

ենթախմբի կապիտալ շինարարություն` Քանաքեռ ՀԷԿ-ի վերակառուցում և վերազինում 50 000

4. Վառելիքաէներգետիկ համալիր խմբի ատոմային էներգետիկա

ենթախմբի կապիտալ շինարարություն` ՀԱԷԿ-ի հովացման համակարգ 250 000

5. Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էներգետիկ բնագավառի այլ գործունեություն ենթախմբի նավթի, գազի հետազոտման միջազգային ծրագրին մասնակցություն 10 000

6. Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն և

ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ ենթախմբի

կապիտալ շինարարություն` ոռոգման ցանցերի վերակառուցում 50 000

7. Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի այլ ծրագրեր

ենթախմբի կապիտալ շինարարություն` Կապան քաղաքի Արփիկ

ավանի հակասողանքային միջոցառումներ 5 000

8. ՀՀ ժողդատարանների կապիտալ վերանորոգում 70 000

9. Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն

և ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ

ենթախմբի Արփա-Սևան թունելի շահագործման և տեխնիկական

վիճակի բարելավման ծախսերից կապիտալ վերանորոգում 100 000

10. Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն

և ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ

ենթախմբի ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման,

դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների

իրականացման ծախսեր 50 000

11. Այլ տնտեսական ծախսեր խմբի առևտուր, մատակարարման

գործունեություն և պետական նյութական պահուստներ ենթախմբի

ՀՀ պետական ռեզերվների վարչության համակարգի ձեռնարկությունների

պահպանումից կապիտալ վերանորոգում 27 000

12. ՀՀ արտաքին գործերի նախարարության ծախսերից կապիտալ վերանորոգում 60 000

13. IV հավելվածով նախատեսված ծախսերի կրճատմամբ բյուջեի ծախսերի

հնարավոր տեղափոխում` այդ թվում` 375 000

գազամատակարարում 75 000

սոցիալական ապահովության բնակարանային շինարարություն 50 000

վագոնային հավաքակայան 50 000

պետական պահուստի ձևավորում 200 000

14. Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի բնակարանային

տնտեսություն և բնակարանային շինարարություն ենթախմբի

կապիտալ շինարարություն` Թալին քաղաքի բ/շ 4 (բլոկ 2) 21 700

15. Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի բնակարանային

տնտեսություն և բնակարանային շինարարություն ենթախմբի

կապիտալ շինարարություն` Թալին քաղաքի բ/շ 20 21 000

16. ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից իրականացվող

ճանապարհային տնտեսության վրա ուղղված ծախսեր`

բացառությամբ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված

միջոցներով իրականացվող մայրուղիների վերականգնման ծրագրի 432 000

17. Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության անցկացման

միջոցառումներ 350 000

18. Վճարումներ միջազգային կազմակերպություններում

ՀՀ անդամակցության համար 180 000

19. Միջազգային ֆինանսական կազմակերպություններից

և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով

իրականացվող նպատակային ծրագրերին կառավարության

մասնակցություն 241 000

20. ՀՀ պահուստային ֆոնդ 500 000

21. ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների

գործուղման ծախսերի կրճատում 265 633.7

22. ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների

գույքի, գրասենյակային իրերի ձեռքբերման ծախսերի կրճատում 2 040 790

23. ՀՀ դեսպանություններ և ռազմական կցորդներ 1 000 000

24. Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ խմբի ընդհանուր

բնույթի պետական այլ ծառայություններ ենթախմբի ՀՀ

սեփականաշնորհման նախարարության միջոցառումներ ծրագրից 40 000

25. Ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման ծախսեր 100 000

26. ՀՀ գանձապետական պարտատոմսերի պատրաստման ծախսեր 20 000

27. Ընդամենը` ՀՀ վարչապետի 380 որոշմամբ ծախսերի

նվազեցում, այդ թվում` 308 680

ՀՀ առողջապահության նախարարության համաճարակային

կենտրոնների լուծարում և համակարգի հաստիքների կրճատում 53 800

ՀՀ կառավարության աշխատակազմի 1998 թվականի

պահպանման ծախսերի կրճատում 100 000

ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի

ծախսերի կրճատում 4 000

ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի

մի քանի կենտրոնների և գրադարանների միավորմամբ ծախսերի կրճատում 7 600

ՀՀ սեփականաշնորհման նախարարության տրանսպորտային

միջոցների օտարման հաշվին ծախսերի կրճատում 380

ՀՀ սոցիալական ապահովության նախարարության բյուջեով

նախատեսված, սակայն տնտեսված ծախսերի կրճատում 9 240

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության

նախարարության պետական բյուջեի ծախսերի կրճատում

(մարդահամարի հետաձգում, պետական ռեգիստրի մարզային

ստորաբաժանումների վերակազմավորում) 50 500

28. Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում

և շահագործում 100 000

29. Լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ

(բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն

և շինարարություն և բնապահպանություն խմբի լեռնահանքային

արդյունաբերություն և երկրաբանահետախուզություն ենթախմբի

երկրաբանահետախուզություն (ներառյալ Հայաստանի

Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի

18-ի N 584 որոշմամբ կատարված փոփոխությունները) 212 000

30. Հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների

լուծման համար 46 600

31. Մուծումներ պետական սոցիալական ապահովագրության,

կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին 200 000

32. Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն

և ձկնաբուծություն խմբի բույսերի պաշտպանություն և

սերմնաբուծություն ենթախմբի ՀՀ գյուղատնտեսության

նախարարություն այլ ծախսերի ծրագրերից 273 000

ԸՆԴԱՄԵՆԸ 7 437 403.7

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Է. Թադևոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։