ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 931-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 1-Ի ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ, ԵՐԵՎԱՆ-ԱՐԱՐԱՏ ԵՎ ՏՐԱՆՇ 2-Ի ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 1-ի Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ և տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում իրականացնել նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 931-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Է. Բարսեղյան - ՀՀ Արարատի մարզպետ
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության
տեսչության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տեղական ինքնակառավարման
վարչության պետ
Ռ. Սարուխանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ներդրումային քաղաքականության վարչության պետ
Ս. Գլեչունց - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ակտերի փորձաքննության վարչության
էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ
Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական
փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Կ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-Հարավ
ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման
կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի
պաշտոնակատար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի
ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի
գլխավոր տնօրեն
Հ. Գյուլզադյան - Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի
ավտոճանապարհներ և կամուրջներ ամբիոնի վարիչ
(համաձայնությամբ)
Գ. Արշակյան - «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական
փորձաքննություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Է. Մարտիրոսյան - «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Բեզոյան - «Ճանապարհ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ասատրյան - «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Գասպարյան - «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան