Հոդված 11. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`
Հոդված 11. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են սույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան:».
2) 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մինչև սույն մասին համապատասխան` հողամասի նկատմամբ սահմանված կարգով գույքային իրավունքի պետական գրանցում ստանալը հողամասը` դրա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է օգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:»: