Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 նոյեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 1998 թվականի N 760

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկրված պարենային ցորենի աճուրդային կարգով իրացումն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 26-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրած գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» N 202 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 23-ի N 256 և օգոստոսի 13-ի N 511 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը պարբերաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` ելնելով շուկայական գների մակարդակից և պարենային ցորենի պահանջարկի ձևավորումից` դրա մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պարենային ցորենի` բաց աճուրդով վաճառքը կազմակերպելու և անցկացնելու կարգի մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ` նախատեսելով գնորդի կողմից բանկային երաշխիք ներկայացվելու դեպքում գնված պարենային ցորենի արժեքի մուծումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունով բացված հատուկ հաշվին` 3-ամսյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։