Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՍՏ ՀՀ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ` ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-07-21-ից մինչև 2018-02-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2011 թվականի N 927-Ն

ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ` ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

որոշում է.

1. Սահմանել`

1) բնապահպանական թողքերի գնահատումը` համաձայն N 1 հավելվածի.

2) խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը` համաձայն N 2 հավելվածի.

3) խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի նորմերը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով սահմանված խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը և նորմերը կիրառվում են նոր ջրօգտագործման թույլտվությունների դեպքում:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման հավելվածներով սահմանված գնահատումները հաշվի առնել ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռված վիճակի ապահովման, ջրի ազգային պաշարի պահպանման և կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի կարգը հաստատելու մասին» N 592-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 12

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 927-Ն որոշման

Գ Ն Ա Հ Ա Տ Ո Ւ Մ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ

1. Սույն գնահատմամբ սահմանվում է բնապահպանական թողքերի մեծությունների սահմանման մեթոդիկան:

2. Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով նշված մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները և ներառվում ջրավազանային կառավարման պլաններում:

3. Որպես բնապահպանական թողքի մեծություն ընդունվում է ջրի ելքի այնպիսի մեծություն, որի դեպքում գետն արդեն գործել է բնական պայմաններում:

4. Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձևը և աստիճանը, ջրի քանակական և որակական կազմը և այլ գործոններ: Ուսումնասիրված գետավազանների ներկայումս գործող հիդրոլոգիական դիտակետերի համար բնապահպանական թողքի արժեքը որոշելիս որպես հիմք ընդունվում է տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը:

5. Չուսումնասիրված գետերի և գետավազանների համար նվազագույն ելքերի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում անհրաժեշտ է օգտվել հիդրոլոգիական ատլասում պատկերված բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի հոսքի մոդուլների քարտեզից` դուրս բերելով հոսքի միջին մոդուլի արժեքը (լ/վ.կմ.2):

6. Այնուհետև որոշվում է տվյալ գետավազանի հիդրոլոգիական դիտակետերի համար նվազագույն հոսքի միջին մոդուլի արժեքը` հետևյալ բանաձևով`

Mմիջ = (f1 m1 + f2 m2 + ... + fn mn) / F, (1)

որտեղ` Mմիջ-ը տվյալ մակերեսի նվազագույն 10 օրերի միջին մոդուլն է, լ/վ.կմ.2, fi-ն երկու հարևան իզոգծերի միջև ընկած մակերեսն է (կմ.2), mi-ը երկու հարևան իզոգծերին համապատասխանող մոդուլների կիսագումարն է (լ/վ.կմ.2), F-ը այդ մակերեսների ընդհանուր գումարն է (f1 + f2 + ... + fn ) (կմ.2):

Համակարգով աշխատելիս ԱրկԳիս-ում մոդելավորվում է (1) բանաձևը, որի արդյունքում ավտոմատ կերպով ստացվում է ուսումնասիրվող գետավազանի յուրաքանչյուր դիտակետի համար նվազագույն 10 օրվա հոսքի մոդուլի միջին արժեքը:

7. Հոսքի նվազագույն մոդուլի արժեքից (լ/վ.կմ.2) կատարվում է անցում հոսքի նվազագույն ելքի արժեքին (մ.3/վ) հետևյալ բանաձևով`

Qմիջ = Mմիջ F/1000, (2)

որտեղ` Qմիջ-ը տվյալ դիտակետում գետային հոսքի նվազագույն էկոլոգիական ելքն է (մ.3/վ), Mմիջ-ը տվյալ դիտակետի համար հաշվարկված նվազագույն 10 օրերի հոսքի միջին մոդուլն է (լ/վ.կմ.2), F-ը մինչև տվյալ դիտակետն ընկած ջրհավաք ավազանի մակերեսն է (կմ.2):

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 927-Ն որոշման

Գ Ն Ա Հ Ա Տ ՈՒ Մ

ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ

1. Սույն գնահատմամբ սահմանվում է խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի սահմանման մեթոդիկան:

2. Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի և բնակավայրի համար խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով նշված մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները, ինչպես նաև բնակավայրի ջրամատակարարման տեսակն ու սոցիալական զարգացման միտումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման N 3 հավելվածում նշված նորմերը:

3. Տվյալ բնակավայրի համար ջրի պահանջարկը խմելու-կենցաղային նպատակով հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Q=Nգմ Kժամ Kօր Kջկ

որտեղ` N-ը բնակչության թիվն է, qн -ը` ջրօգտագործման միջին օրական նորման, Kօր-ը` օրական անհավասարաչափության գործակիցը, Kժամ-ը` մեկ ժամվա անհավասարաչափության գործակիցը, իսկ Kջկ-ն` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախատեսված տվյալ ջրամատակարարման համակարգի ջրակորստի գործակիցը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 927-Ն որոշման

Ն Ո Ր Մ Ե Ր

ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ

Ջրամատակարարման տեսակները Ջրօգտագործման միջին օրական նորմն ըստ 1 բնակչի, լիտրով Անհավասարաչափության գործակիցը

Ջրագիծ, կոյուղի, կենտրոնական տաք ջրամատակարարում 200-400 1,05-1,09 1,20-1,25

Ջրագիծ, կոյուղի և գազատաքացուցիչներ 150-230 1,09-1,11 1,25-1,30

Առանց ջրագծի և կոյուղու 30-50 1,20-1,33 1,80-2,00

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։