Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 2 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2011 թվականի N 950-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Նախարարության ենթակայության երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ջեռուցման համակարգի, դռների, պատուհանների հիմնանորոգման աշխատանքների իրականացման, հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2011 թվականի ինն ամսում հատկացնել 301,512.4 հազ. դրամ (7,519.7 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով և 293,992.7 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` համաձայն N 4 հավելվածի:

3. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նախատեսվածից ավելի 40 խնամվողների շուրջօրյա խնամքի կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման և շուրջօրյա խնամքի ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2011 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնել 12,233.4 հազ. դրամ (5,360.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով և 6,873.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ջեռուցման համակարգի, դռների, պատուհանների հիմնանորոգման աշխատանքների իրականացման գումարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել` երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ջեռուցման համակարգի, դռների, պատուհանների հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 14

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 950-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը խումբը դասը ինն ամիս տարի

1 2 3 4 5 6

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0

այդ թվում`

10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (301,512.4) (313,745.8)

այդ թվում`

05 Գործազրկություն (297,643.0) (309,719.4)

այդ թվում`

01 Գործազրկություն (297,643.0) (309,719.4)

այդ թվում`

06. Գործազրկության նպաստ (297,643.0) (309,719.4)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (297,643.0) (309,719.4)

այդ թվում`

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (297,643.0) (309,719.4)

այդ թվում`

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ (297,643.0) (309,719.4)

այդ թվում`

Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) (297,643.0) (309,719.4)

այդ թվում`

Գործազրկության նպաստներ բյուջեից (297,643.0) (309,719.4)

09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (3,869.4) (4,026.4)

այդ թվում`

02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (3,869.4) (4,026.4)

այդ թվում`

01. Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ (3,869.4) (4,026.4)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (3,869.4) (4,026.4)

այդ թվում`

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (3,869.4) (4,026.4)

այդ թվում`

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (3,869.4) (4,026.4)

այդ թվում`

Շարունակական ծախսեր (3,869.4) (4,026.4)

այդ թվում`

Կապի ծառայություններ (3,869.4) (4,026.4)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 301,512.4 313,745.8

այդ թվում` 301,512.4 313,745.8

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

այդ թվում` 301,512.4 313,745.8

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 301,512.4 313,745.8

այդ թվում`

ՀՀ կառավարություն 301,512.4 313,745.8

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 950-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1.Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

1.1 Ծառայություններ

Ծրագրային դասիչը Անվանումը`

Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ

Ը012 ԱԾ01 Նկարագրությունը`

Տարեցների տուն-ինտերնատներում միայնակ տարեցների շուրջօրյա խնամքի իրականացում, խնամվողների իրավունքների և շահերի պաշտպանություն, սոցիալ-հոգեբանական և բժշկական օգնության տրամադրում

Չափորոշիչները 9 ամիս տարի 9 ամիս տարի

Քանակական Տուն-ինտերնատներում խնամվողների թիվը 40 X X

Որակական Վերացված թերությունների և խախտումների հարաբերությունը նախորդ տարվա ստուգումների ( ուսումնասիրությունների, մոնիթորինգի) արդյունքում արձանագրված խախտումների և թերությունների նկատմամբ (տոկոս)

Ժամկետայնություն Դիմելուց հետո տուն-ինտերնատում ձևակերպվելու միջին ժամկետը (ամիս)

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X 6873.4

Ծրագիրը (ծրագրերը) , որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը012-Տարեցներին մատուցվող ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Տարեցների արժանավայել կյանքի ապահովում

Ծառայություններ մատուցողի (մատուցողների) անվանումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

Ծրագրային դասիչը Անվանումը`

Զբաղվածության ծրագրերի իրականացման ապահովում

Ը003 ԱԾ03 Նկարագրությունը`

Գործազուրկների տվյալների «Գործ» համակարգի շահագործում և սպասարկում, գործազուրկների տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, գործազրկության նպաստի և մահացած գործազուրկների թաղման ծախսերի մասնակի հատուցման նպատակով նպաստի տրամադրում հարազատներին, վճարման ծառայություններ

Չափորոշիչները 9 ամիս տարի 9 ամիս տարի

Քանակական Գործազրկության նպաստների վճարման ծառայություններ` նպաստառուների թիվը X X

Գործազուրկների տվյալների տեղեկատվության համակարգի «Գործ» համակարգի շահագործում և սպասարկում, սպասարկվող բազայի թիվը

Որակական Մշակված չէ

Ժամկետայնություն Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X -3869.4 -4026.4

Ծրագիրը (ծրագրերը) , որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը003-Զբաղվածության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գործազրկության մակարդակի նվազեցում

Ծառայություններ մատուցողի (մատուցողների) անվանումը

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ

1.2 Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը Անվանումը` Ոչ ֆինանսական ցուցանիշներ Ֆինանսական ցուցանիշներ

Գործազրկության նպաստ

Ը003 ԾՏ01 Նկարագրությունը`

Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիներին

Չափորոշիչները 9 ամիս տարի 9 ամիս տարի

Շահառուի քանակը Նպաստառու գործազուրկների թիվը -2362 -2458 X X

Գումարը (հազ. դրամ) X X -297643.0 -309719.4

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը ամիսը մեկ անգամ X X

Շահառուների ընտրության չափանիշները

Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը

Ծրագիրը (ծրագրերը) , որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը003-Զբաղվածության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գործազրկության մակարդակի նվազեցում

1.4.Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային դասիչը Անվանումը`

Ներդրումներ «Տարեցների տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներում

Ա001 ԵԿ01 Նկարագրությունը`

Ներդրումներ կահույքի, գրասենյակային և կենցաղային սարքավորումների ձեռքբերման համար

9 ամիս տարի 9 ամիս տարի

Ծախսերը (հազ.դրամ) X X 0 5360.0

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տարեցների տուն-ինտերնատներ

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա Ներդրումը կնպաստի տարեցների խնամքի պայմանների բարելավմանը,տարեցների տուն-ինտերնատների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Ծրագիրը (ծրագրերը) , որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը012-Տարեցներին մատուցվող ծառայություններ(ԱԾ01)

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Տարեցների արժանավայել կյանքի ապահովում

1.5.Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը Անվանումը`

Ներդրումներ գիշերօթիկ հաստատությունների կապիտալ վերանորոգման համար

Ս001 ԵՊ01 Նկարագրությունը`

Գիշերօթիկ հաստատությունների կապիտալ նորոգում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)

9 ամիս տարի 9 ամիս տարի

Քանակական 1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումներ 5 5 X X

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ.դրամ) 0 0 301512.4 301512.4

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը 15 տարի 0 0 0 0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ.դրամ) 301512.4 0 0 0 0

Տվյալ բյուջետային տարվա նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ.դրամ) 0 0 0 0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա Գործող գիշերօթիկ հաստատությունների շենքերի կապիտալ վերանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն ծառայությունների մատուցումը գործող չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ծավալով և որակով

Ծախսային արդյունավետվության բարելավման վրա

Ծրագիրը (ծրագրերը), որի(որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գիշերօթիկ հաստատությունների հիմնանորոգված շենքեր և մասնաշենքեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 950-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը Գնման ձևը Չափման միավորը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

քանակը գումարը

(հազ. դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 297,486.0

Բաժին N 10 Խումբ

N 09 Դաս

N 02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (4,026.4)

1. Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ (4,026.4)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (4,026.4)

Տանը թոշակների և նպաստների հանձնման փոստային կապի ծառայություններ ՄԱ դրամ 1.0 (4,026.4)

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 301,512.4

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 301,512.4

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 301,512.4

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող ՊՈԱԿ-ների ջեռուցման համակարգերի, դռների և պատուհանների հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմում ՊԸ դրամ 1.0 7,519.7

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող հինգ ՊՈԱԿ-ների ջեռուցման համակարգի հիմնանորոգման աշխատանքներ ԲԸ դրամ 1.0 120,088.4

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող հինգ ՊՈԱԿ-ների դռների և պատուհանների հիմնանորոգման աշխատանքներ ԲԸ դրամ 1.0 173,904.3

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 950-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԴՌՆԵՐԻ, ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ

(հազ. դրամ)

NN

ը/կ Կազմակերպության

անվանումը Դռների և պատուհանների հիմնանորոգման և այլ աշխատանքների համար նախատեսված գումարը Ջեռուցման համակարգի հիմնանորոգ-

ման և այլ աշխատանքների համար նախատեսված գումարը Ընդհանուր աշխատանքների նկատմամբ նախահաշվային աշխատանք-

ների

գումարը Ընդամենը

1 2 3 4 5 6=3+4+5

1. «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ 34,838.2 26,016.8 2,066.8 62,921.8

2. «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ 39,295.5 17,029.7 1,418.3 57,743.5

3. «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ 35,510.7 23,007.8 1,259.4 59,777.9

4. «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ 24,528.9 17,764.8 1,019.1 43,312.8

5. «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ 41,683.6 34,316.7 1,756.1 77,756.4

Ընդամենը 175,856.9 118,135.8 7,519.7 301,512.4

(Հավելվածը խմբ. 01.12.11 N 1722-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։