Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-07-21-ից մինչև 2018-05-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-05-03Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 հուլիսի 2011 թ.

ք. Երևան N 91-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 17-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի ապրիլի 25-ի թիվ 164-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 31-Ն հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1 կետով.

«2.1 Սահմանել, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման դեպքում կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելիս տարածքային բաժնի պետի փոխարեն կարող է ստորագրել նաև տարածքային բաժնի համապատասխան ծառայողը` հավելվածի նշումների մեջ «Տ/Բ պետ» բառերի փոխարեն նշելով «կատարող» բառը»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հ. Թովմասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։