Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011348

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

9 հուլիսի 2011 թ. թիվ 177-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում է.

1. 2011 թվականի օգոստոսի 25-ից շրջանառության մեջ դնել «Ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Միշել Պլատինի» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2011 թ. հուլիսի 12

ք. Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հուլիսի 9-ի

թիվ 177-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. «Միշել Պլատինի» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Միշել Պլատինի» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPUBLIC OF ARMENIA» մակագրության միջև ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը «2011»:

Հուշադրամի դարձերեսին Ֆրանսիայի ազգային դրոշի գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ միասին ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Միշել Պլատինիի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Միշել Պլատինիի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «MICHEL PLATINI» գրառումը:

Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Քշիշտոֆ Սոկոլը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը

Մետաղը և հարգը

Զանգվածը

Տրամագիծը

Ձևը

Որակը

Դրամաշուրթը

Տպաքանակը 100 դրամ

արծաթ, 925.0 ± 5.0

28,28 ± 0,25 գ

38,61 ± 0,15 մմ

կլոր

պրուֆ` տամպո տպագրությամբ

հարթ

մինչև 20000 հատ

1.1 «ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։