ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 1014-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի մարմիններում գործող տեղեկատվական համակարգը փոփոխելու և լրամշակելու, տվյալների շտեմարանների կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, անհրաժեշտ տվյալներն ստանալու, պատշաճ ձևով գրանցելու, պահպանելու, սահմանված ձևաչափով արտահանելու և առցանց եղանակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 5,545.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 14-ի N 1014-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
բաժինը խումբը դասը
1 2 3 4 5 6
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 0.0 0.0
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (5,545.0) (5,545.0)
09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
այդ թվում` (5,545.0) (5,545.0)
02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
այդ թվում` (5,545.0) (5,545.0)
12. Կենսաթոշակային ապահովության և ապահովագրության ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ
այդ թվում` (5,545.0) (5,545.0)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (5,545.0) (5,545.0)
այդ թվում`
Կապի ծառայություններ (5,545.0) (5,545.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
այդ թվում` 5,545.0 5,545.0
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ
այդ թվում` 5,545.0 5,545.0
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 5,545.0 5,545.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 5,545.0 5,545.0
ՀՀ կառավարություն 5,545.0 5,545.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 14-ի N 1014-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվանումը Գնման ձևը Չափման միավորը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (5,545.0)
Բաժին N 10, Խումբ N 09, Դաս N 02, «Սոցիալական պաշտպանություն
(այլ դասերին չպատկանող)» (5,545.0)
7. Կենսաթոշակային ապահովության
և ապահովագրության ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ (5,545.0)
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (5,545.0)
Փոստային կապի ծառայություններ ՄԱ դրամ (5,545.0)
ՀՀ արդարադատության նախարարություն 5,545.0
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01,
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 5,545.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 5,545.0
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5,545.0
Ցանցում տվյալների բազաների տեղադրման ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1 5,545.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 14-ի N 1014-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.27 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չափորոշիչները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Ոչ ֆինանսական ցուցանիշներ Ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայություն
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը
Մատուցվող ծառայության անվանումը`
Պետական կենսաթոշակային ապահովության ծրագրերի շրջանակներում վճարման ծառայությունների իրականացման ապահովում - -
Ը001 ԱԾ02 Նկարագրությունը`
Սպայական անձնակազմի, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների, ապահովագրական և սոցիալական կենսաթոշակների, ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակների տրամադրման տեղեկատվական սպասարկում և շահագործում, վճարման ծառայությունների ձեռքբերում և համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում
Քանակական Սոցիալական ապահովության ոլորտում անհատական (անձնավորված) հաշվառման «Պառնաս» համակարգչային համակարգի ծրագրային սպասարկման ծառայության իրականացում
Սոցիալական ապահովության ոլորտում կենսաթոշակների նշանակման և վճարման «Արաքս» համակարգչային համակարգի ծրագրային սպասարկման ծառայության իրականացում
Զինվորական կենսաթոշակառուների տեղեկատվական համակարգի ներդրման, վարման, սպասարկման, տեղեկատվության տրամադրման ծառայություններ
Սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների վճարման ծառայություններ, կենսաթոշակառուների թիվը
Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների վճարման ծառայություններ, կենսաթոշակառուների թիվը
Սոցիալական կենսաթոշակների վճարման ծառայություններ, կենսաթոշակառուների թիվը
Ապահովագրական կենսաթոշակների վճարման ծառայություններ, կենսաթոշակառուների թիվը
ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակների վճարման ծառայություններ
Կենսաթոշակի նշանակման և վճարման համար անհրաժեշտ ձևաթղթերի թիվը
Որակական Մշակված չէ X
Ժամկետայնության Մշակված չէ X
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X (5,545.0) (5,545.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 - Կենսաթոշակային ապահովության ոլորտում ծառայությունների մատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հայփոստ» ՓԲԸ, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ, այլ առևտրային բանկեր և մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպություն
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Ոչ ֆինանսական ցուցանիշներ Ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՀՀ արդարադատության նախարարություն
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը`
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների ֆինանսավորում
Ը001 ԱԾ03 Նկարագրությունը`
Ծննդյան, մահվան, մինչև 16 տարեկանը չլրացած անձանց ծննդյան վկայականների կրկնօրինակների մասին տեղեկատվության տրամադրում
Քանակական Առցանց եղանակով տվյալների տրամադրում
Որակական Մշակված չէ X
Ժամկետայնության Մշակված չէ X
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը
(հազ. դրամ) X X 5,545.0 5,545.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական ծառայությունների մատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սոցիալական պաշտպանության ոլորտում էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, բացառել մահացած անձանց կենսաթոշակների և նպաստների վճարումները
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան