Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 03-Ն

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հաստատել դատական կարգադրիչների վարքագծի կանոնները՝ համաձայն հավելվածի:

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան

2011 թ. հուլիսի 21

ք. Երևան

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 2011Թ. ՀՈՒԼԻՍԻ 21-Ի

ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ

1) Սույն կանոններով սահմանվում են դատական կարգադրիչների վարքագծի կանոնները ինչպես ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս:

2) Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները, բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, ծառայողական կարգապահության, վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են: Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատական կարգադրիչների համար:

3) Դատական կարգադրիչը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հեղինակազրկել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը և պետական մարմիններին կամ վտանգել պետական իշխանության իրականացումը: Ծառայությունն իրականացնելիս դատական կարգադրիչի գործողությունները պետք է ուղղված լինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, և դրանց հասնելու միջոցները պետք է լինեն անհրաժեշտ, պիտանի և չափավոր:

4) Դատական կարգադրիչը ծառայողական և արտածառայական հարաբերություններում պարտավոր է ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով, հարգել մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը, բացառել ցանկացած տիպի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ կոլեկտիվի անդամների, դատարան մուտք գործած անձանց հետ և այլ շփումներում:

5) Դատական կարգադրիչը դատական ծառայողի, դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի մեծ հարգանք դատական իշխանության կրողների նկատմամբ:

6) Կարգադրիչները պարտավոր են` ծառայության ներկայանալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համազգեստով և պատշաճ արտաքին տեսքով: Ոչ պատշաճ արտաքին տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչներին չի թույլատրվում անցնել ծառայության: Նման դեպքերում ստորաբաժանման պետը հանձնարարում է ոչ պատշաճ տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչին հնարավորինս սեղմ ժամկետում շտկել թերությունները և դրանից հետո նոր թույլատրում է վերջինիս անցնել ծառայության: Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման պետը տվյալ կարգադրիչի փոխարեն ժամանակավորապես կարող է ծառայության նշանակել այլ կարգադրիչի:

7) Դատական կարգադրիչը պարտավոր է ինչպես անձամբ պահպանել վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինել իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:

8) Դատական կարգադրիչն ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս, պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական, թե ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից: Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով հայցվող տեղեկատվության և դրա տրամադրման կարգին:

9) Դատական կարգադրիչը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնական դիրքը կամ դատական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:

10) Ծառայողական պարտականություններն իրականացնելիս դատական կարգադրիչը պետք է գրավի ակտիվ դիրք, բարձր գնահատի ծառայողական շահը:

11) Դատական կարգադրիչն իր ամենօրյա գործառույթներում և շփումներում պետք է լինի քաղաքականապես չեզոք, զերծ մնա այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն:

12) Դատական կարգադրիչը դատավարության մասնակիցների և այլ անձանց հետ շփումներում որոշակի կամ հնարավոր դատական վեճերով (գործերով) չպետք է նրանց ուղղորդի անձնավորված փաստաբաններ և ներկայացուցիչներ ունենալուն, չպետք է ընդունի որևէ նվեր, կամ այլ շահավետ առաջարկ:

13) Դատական կարգադրիչը պարտավոր է պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։