ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1079-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգաինվեստ-էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` մինչև վերջինիս գոյության դադարման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի, արձակման նպաստի գումարները, փաստաթղթերի արխիվացումը և այլն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 1410,9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 4-ի N 1079-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԷՆԵՐԳԱԻՆՎԵՍՏ-ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՀՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
Ընդամենը՝ ծախսեր 1410,9
այդ թվում`
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 528,3
Սոցիալական ապահովագրության վճարներ 672,4
Գործառնական և բանկային ծառայություններ 3,0
Կապի ծառայություններ 7,2
Վարչական ծառայություններ 200,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան