ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2011 թվականի N 483-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այլընտրանքային էներգակիրների (բիովառելիքի) առկա պաշարների օգտագործման կիրառվող մեթոդները, արդյունավետությունը և Հայաստանի Հանրապետությունում դրա կիրառելիության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային էներգակիրների (բիովառելիքի) առկա պաշարների օգտագործման ժամանակակից հնարավորությունների զարգացման վերաբերյալ հայեցակարգ:
(2-րդ կետը փոփ. 05.08.11 N 735-Ա)
3. Սույն որոշման հավելվածում նշված մարմիների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ներկայացնել աշխատանքային խմբի անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղելու վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 1-ի N 483-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարի տեղակալ (աշխատանքայն խմբի
ղեկավար)
Խ. Ավալյան - ՀՀ վարչապետի օգնական
Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տարածքային կառավարման
և զարգացման վարչության պետ
Վ. Պողոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական վարչության
գլխավոր մասնագետ
Լ. Քոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
աշխատակազմի ինժեներատեխնիկական
աշխատանքների և տեխնիկական նորմավորման
մեթոդաբանության բաժնի պետ
Ս. Պարանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության քաղաքականության վարչության
գլխավոր մասնագետ
Հ. Սահակյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»
ՊՈԱԿ-ի անտառների հաշվառման և անտառօգտագործման
բաժնի պետ
(Հավելվածը լրաց. 05.08.11 N 735-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան