Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 215-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32211363

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

23 հունիսի 2011 թ.

ք. Երևան N 129-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 215-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003 թվականի հունիսի 23-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 215-Ն հրամանի հավելված N 1-ի 1-ին կետի «1.7» ենթակետի «Ավտոտնակները» բառից հետո լրացնել «, բազմաբնակարան բնակելի շենքերում, բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող ավտոկայանատեղերը, ավտոհանգրվանները» բառերը:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

Կոմիտեի նախագահ՝ Ե. Զախարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։