ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2011 թվականի N 761-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2011 թվականի հուլիսի 8-9-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Ս. Կարայանինը, Ա. Սիմոնյանինը, Գ. Բադալյանինը, Ա. Ավետիսյանինը, Տ. Սահակյանինը, Ռ. Մակարյանինը, Տ. Մելքոնյանինը, Հ. Սիմոնյանինը, Ն. Կարապետյանինը և Ծ. Սողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ս. Մանասարյանինը և Գ. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Հ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին.
4) Ռ. Հարությունյանինը` «Հայկական զարգացման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
5) Վ. Հարությունյանինը, Ա. Մխիթարյանինը, Ս. Աբրահամյանինը և Ա. Վարդանյանինը` համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
օգոստոսի 10-ի N 761-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի
տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ
Տ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հ. Սիմոնյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
«Պատմամշակութային ժառանգության
գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հ. Միրզոյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի
օդային փոխադրումների կարգավորման վարչության
պետ
Գ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի ԱՊՀ երկրների վարչության
խորհրդական
Ն. Կարապետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
առևտրի և մրցակցային միջավայրի կարգավորման
բաժնի պետ
Ծ. Սողոմոնյան - ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի օրենսդրության վերլուծության
և կատարելագործման վարչության իրավական
ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
գլխավոր տնօրեն
Վ. Հարությունյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-
գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մխիթարյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտաքին կապերի
վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի
հեռուստաօպերատոր (համաձայնությամբ)
Տ. Մելքոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան