ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 984-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և «Գավառ» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված`
1) 25850972 դրամ հաշվեկշռային արժեքով Գեղամազանգվածի պոմպակայանը (այսուհետ` գույք, N 2497721 վկայական, զբաղեցրած հողատարածքը 0.097 հեկտար, շինության մակերեսը 112.3 քառ. մետր) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին` պոմպակայանն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
2) 13599351 դրամ հաշվեկշռային արժեքով Գեղամազանգվածի ջրարբիացման համակարգը (այսուհետ` գույք, ճնշումային խողովակաշար, N 2423283 վկայական) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին` ջրարբիացման համակարգն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
3) 8404250 դրամ հաշվեկշռային արժեքով Սպիտակասարի ջրարբիացման համակարգը (այսուհետ` գույք, N 223282 վկայական, կապտաժի զբաղեցրած հողատարածքը 0.078 հեկտար, շինության մակերեսը 701 քառ.մետր) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղական համայնքներին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, ջրարբիացման համակարգն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով «Գավառ» ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի լուծումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները կատարվելու են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի և Գեղարքունիք ու Լանջաղբյուր համայնքների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 14-ի N 984-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի համայնքին նվիրաբերվող գույքի
NN
ը/կ Անվանումը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. Փական PY-16 (1հատ)
d=100 2909
2. Կապտաժ (1հատ)
մ/բ, երկարությունը` 52մ, պատի հաստությունը`0.6մ,
բարձրությունը`1.6մ, սալահատակ (լայնությունը`15մ) 4576000
3. Ջրընդունիչ ավազան (1հատ)
3.8x1.5x2մ(H),մ/բ, ե/բ ծածկով, պատի
հաստությունը`0.4մ 96717
4. Խողովակաշար
Պողպատե d=114-152մմ, 3000 գմ 630000
5. Խողովակաշար
Պողպատե d=100մմ, 6100 գմ 1281000
Ընդամենը 6586626
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 14-ի N 984-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի համայնքին նվիրաբերվող գույքի
NN
ը/կ Անվանումը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. Փական PY-16 (1հատ)
d=100 2909
2. Մարման հոր (1հատ)
2մx2մx1.5մ(H),մ/բ, ե/բ ծածկ, պատի
հաստությունը`0.4մ 36333
3. Բաժանարար հոր (1հատ)
2մx2մx1.5մ(H),մ/բ, ե/բ ծածկ, պատի
հաստությունը`0.4մ 36333
4. Խողովակաշար
Պողպատե d=114-152մմ, 1740 գմ 365400
5. Խողովակաշար
Պողպատե d=100մմ, 4100 գմ 1025000
6. Խողովակաշար
Ազբեստյա d=100մմ, 3330 գմ 351649
Ընդամենը 1817624
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան