ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2011 թվականի N 1123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 550-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) «ծրագրի շրջանակներում» բառերից հետո կետը լրացնել «անտառապատման,» բառով.
2) «59000» թիվը փոխարինել «54195.8» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 11-ի N 1123-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության
միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Անտառների պահպանում և կառավարում
Նկարագրությունը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային տարածքների պահպանում և կառավարում
Ը005 ԾՏ01
Շահառուների քանակը Մշակված չէ
Գումարը (հազ. դրամ) x x (13208.2) (4804.2)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը
Շահառուների ընտրության չափանիշները
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը 005 Անտառների կառավարում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կայուն կառավարվող անտառային տարածքների առկայություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան