ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2011 թվականի N 1142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) գործակալության պետաիրավական օրենսդրության փորձաքննության բաժինը և ֆինանսատնտեսական օրենսդրության փորձաքննության բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի, հարկային, մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժնի, մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի և գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի` կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակով.
2) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 11-ի N 1142-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
օգոստոսի 5-ի N 1045-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժին
Հարկային, մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժին
Մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժին
Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժին»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան