Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2011 թվականի N 784-Ա

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. օգոստոսի 18

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

օգոստոսի 18-ի N 784-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի

նախագահ)

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի

առաջին տեղակալ

Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության

խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Է. Բարսեղյան - ՀՀ Արարատի մարզպետ

Գ. Մուրադյան - Արտաշատի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ս. Մինասյան - ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ

Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

նախագահ (համաձայնությամբ)

Նավասարդ

արքեպիսկոպոս Կճոյան - Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի

առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

վարչության գլխավոր մասնագետ

Ա. Մելքոնյան - «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի

տնօրեն (համաձայնությամբ)

Պ. Ավետիսյան - «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ»

ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի

տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Սայադյան - «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական

դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

(համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։