ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2011 թվականի N 1188-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման հավելվածի 3-րդ կետը «հողի սանիտարական վիճակի ցուցանիշ» բառերից հետո լրացնել «հողերի դեգրադացիա` գործընթացների համախումբ, որը հանգեցնում է հողի որպես բնական միջավայրի բաղկացուցիչ տարրի, քանակական և որակական հատկանիշների վատթարացմանը, հողերի բնական-արտադրական նշանակության նվազեցմանը:» բառերով.
2) որոշման հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Հողերի դեգրադացիան բնութագրվում է սահմանված ցուցանիշներով՝ համաձայն N 1.1. աղյուսակի.
Աղյուսակ N 1.1.
Դիագնոստիկ ցուցանիշների
անվանումը
1
Աբիոտիկ բերվածքի հզորությունը, սմ
Խորխոլների, փոսերի
խորությունը մակերեսի նկատմամբ (առանց ամբողջականության խախտման)
Ֆիզիկական կավի պարունակության նվազում, %
Ֆիլտրացիայի գործակիցը, մ/օր
Քարքարոտությունը, ծածկույթի %
Բնահողային պրոֆիլի նվազում, %
Հումուսի պարունակության նվազում, %
Միկրոէլեմենտների միջին պարունակության նվազում (Mn. Cօ, Mօ, B, Cս, Fe)
Շարժուն ֆոսֆորի պարունակության նվազում, %
Փոխանակելի կալիումի պարունակության նվազում, %
Դիագնոստիկ ցուցանիշների
անվանումը
2
Թթվայնության աստիճանի նվազում, %
Բնահողային զանգվածի կորուստ,
տ(հա)/տարի
Ներքնատակող/հողագոյացնող ապարի մերկցված մակերեսը, % ընդհանուր մակերեսից
Էռոզիայի ենթարկված բնահողերի մակերեսի ավելացում, % տարեկան
Տարածքի կտրտվածությունը ձորակներով, կմ/կմ.2
Դեֆլյացիոն բերվածքային շերտի հզորությունը, սմ
Բուսածածկից զուրկ բնական հանդակների մակերեսը, % ընդհանուր մակերեսից
Թունավոր աղերի պարունակությունը վերին արգասավեր շերտում, %
- սոդայի հաշվառմամբ
- այլ տիպի աղակալումների համար
11.2. Հողերի դեգրադացման աստիճանը յուրաքանչյուր ցուցանիշի համար բնութագրվում է 5 մակարդակով`
1) 0 – չդեգրադացված (չխախտված).
2) 1 – թույլ դեգրադացված.
3) 2 – միջին դեգրադացված.
4) 3 - ուժեղ դեգրադացված.
5) 4 – ծայրահեղ դեգրադացված (խախտված), այդ թվում` հողային ծածկույթի վերացում:
Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները սահմանված են N 1.2. աղյուսակում.
Աղյուսակ N 1.2.
Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները
Ցուցանիշները Դեգրադացիայի աստիճանը
0 1 2 3 4
Աբիոտիկ բերվածքի հզորությունը, սմ <2 2-10 11-20 21-40 >40
Խորխոլների, փոսերի խորությունը մակերեսի նկատմամբ (առանց ամբողջականության խախտման), սմ <20 21-40 41-100 101-200 >200
Ֆիզիկական կավի պարունակության նվազում, % <5 6-15 16-25 26-32 >32
Ֆիլտրացիայի գործակիցը, մ/օր >1.0 0.3-1.0 1.0-0.3 0.01-0.1 <0.1
Քարքարոտությունը, ծածկույթի % <5 6-15 16-35 36-70 >70
Բնահողային պրոֆիլի նվազում, % <3 3-25 26-50 51-75 >75
Հումուսի պարունակության նվազում, % <10 11-20 21-40 41-80 >80
Միկրոէլեմենտների միջին պարունակության նվազում (Mn. Cօ, Mօ, B, Cս, Fe) <10 11-20 21-40 41-80 >80
Շարժուն ֆոսֆորի պարունակության նվազում, % <10 11-20 21-40 41-80 >80
Փոխանակելի կալիումի պարունակության նվազում, % <10 11-20 21-40 41-80 >80
Թթվայնության աստիճանի նվազում, % <10 11-15 16-20 21-25 >25
Բնահողային զանգվածի կորուստ, տ(հա)/տարի <5 6-25 26-100 101-200 >200
Ներքնատակող/հողագոյացնող ապարի մերկցված մակերեսը, % ընդհանուր մակերեսից 0-2 3-5 6-10 11-25 >25
Էռոզիայի ենթարկված բնահողերի մակերեսի ավելացում, % տարեկան <0.5 0.6-1.0 1.1-2.0 2.1-5.0 >5.0
Տարածքի կտրտվածությունը ձորակներով, կմ/կմ.2 <0.1 0.1-0.3 0.4-0.7 0.8-2.5 >2.5
Դեֆլյացիոն բերվածքային շերտի հզորությունը, սմ <2 3-10 11-20 21-40 >40
Բուսածածկից զուրկ բնական հանդակների մակերեսը, % ընդհանուր մակերեսից <10 11-30 31-50 51-70 >70
Թունավոր աղերի պարունակությունը վերին արգասավեր շերտում, %
- սոդայի հաշվառմամբ <0.1 0.11-0.2 0.21-0.3 0.31-0.5 >5.0
- այլ տիպի աղակալումների համար <0.1 0.11-0.25 0.26-0.5 0.51-0.8 >0.8
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 23
Երևան