ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2011 թվականի N 1177-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՉԿԱԼՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի սեպտեմբերի 25-ի Լոռու մարզի Եղեգնուտի համայնքի ղեկավարի, Չկալովի համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մարալիկի համայնքի ղեկավարի, 2011 թվականի սեպտեմբերի 11-ի Վայոց ձորի մարզի Գողթանիկի համայնքի ղեկավարի, 2011 թվականի սեպտեմբերի 4-ի Տավուշի մարզի Խաշթառակի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3.327.140 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 553.003 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 18-ի N 1177-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
NN 31, 36, 39 ԵՎ 40 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՉԿԱԼՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ 130000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 31500
Ընդամենը
161500
4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(4 x 161500) 646000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 18-ի N 1177-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՉԿԱԼՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 292500
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
4) հանձնաժողովի անդամների
(5 անդամ x 32500 դրամ) 162500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
ընդամենը 377375
7 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(7 x 377375)
2641625
Այլ ծախսեր՝ քվեաթերթիկների տպագրություն
(7673 ընտրող + 7673 x 0.03 x 5 դրամ) 39515
Ընդամենը 2681140
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 18-ի N 1177-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՉԿԱԼՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 5297 ընտրող x 98.75 դրամ) 523079
2. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 7673 ընտրող x 3,9 դրամ) 29925
Ընդամենը 553003
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան