«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան N 454-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել Հայոց պետականություն. ՀՀ և ԼՂՀ Անկախության 20-ամյակը թեմային նվիրված «Հայաստանի Հանրապետության Անկախություն» և «20-ամյակ. Լեռնային Ղարաբաղի Անկախություն» նամականիշերի նմուշները, համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել Հայոց պետականություն. ՀՀ և ԼՂՀ Անկախության 20-ամյակը թեմային նվիրված «Հայաստանի Հանրապետության Անկախություն» և «20-ամյակ. Լեռնային Ղարաբաղի Անկախություն» նամականիշերը, սահմանելով անվանագինը՝ 380 և 330 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 40000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Մ. Վարդանյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի օգոստոսի 17-ի
թիվ 454-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Ջիլավյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի օգոստոսի 17-ի
թիվ 454-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Ջիլավյան