«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12410046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
8 փետրվարի 2010 թ.
ք. Երևան N 119-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-րդ կետի և 2-րդ հավելվածի 3-րդ կետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով համակարգի ներդրման ժամանակացույց»-ը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետով հաստատված` «Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով համակարգի ներդրման ժամանակացույց»-ի 5-րդ սյունակում նշված ժամկետները պայմանական են և ենթակա են փոփոխման հաշվետվությունների ներկայացման ընթացակարգի օրենսդրական փոփոխության հնարավորության և փաստացի ժամկետների հետ:
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահ՝
Գ. Խաչատրյան
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2010 թ. փետրվարի 8-ի
N 119-Ն հրամանի
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգի ներդրման
Հ/հ Գործող հաշվետվության անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանները Հաստատված է Էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրման ժամկետ
2010թ. հունվարի 1-ից 2011թ.
հունվարի 1-ից չի
ներդրվում
1 2 3 4 5 6
Ռեզիդենտի շահութահարկ
1 ՀԱՇՎԱՐԿ` Շահութահարկի (տարեկան) ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.09.2009թ.
N 2682-Ն հրաման +
2 ՀԱՇՎԱՐԿ` Շահութահարկի պարզեցված (տարեկան) ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.09.2009թ.
N 2682-Ն հրաման +
3 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ` (Ձև N 1` տարեկան) ՀՀ ՖԷՆ 12.12.2001թ.
N 465 հրաման +
4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Ֆինանսական արդյունքների մասին (Ձև N 2` տարեկան) ՀՀ ՖԷՆ 12.12.2001թ.
N 465 հրաման +
5 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Ռեզիդենտների կողմից իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին (տարեկան) ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30.01.2006թ.
N 1-05/01-Ն հրաման +
6 ՏԵՂԵԿԱՆՔ` Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) կողմից հաշվետու տարվա ընթացքում անհուսալի ճանաչված պարտքերի վերաբերյալ (տարեկան) ՀՀ կառավարության 19.12.2002թ.
N 2052-Ն որոշում +
7 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաներում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած կամ ապացուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ
(եռամսյակային) ՀՀ կառավարության 29.10.2009թ.
N 1286-Ն որոշում +
8 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին, 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 29.01.2011թ.
N 20-Ն հրաման +
Ոչ ռեզիդենտի շահութահարկ
9 ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ` Կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի (եռամսյակային), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵՆ 14.03.2002թ.
N 02/354 հրաման +
9.1 ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ` Կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի (տարեկան), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար (ապահովելով առաջին անգամ ամփոփ հաշվարկի ընդունումը 2011թ. օգոստոս ամսից սկսած) ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.04.2011թ.
N 729-Ն հրաման +
10 ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ` Ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին, մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի
21.06.2004թ.
N 1-05/9-Ն հրաման +
10.1 ՀԱՇՎԱՐԿ` Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին, 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար (ապահովելով առաջին անգամ հաշվարկի ընդունումը 2011թ. օգոստոս ամսից սկսած) ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.04.2011թ.
N 729-Ն հրաման +
11 ՏԵՂԵԿԱՆՔ` Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության մարմնում հաշվառված լինելու և հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալու մասին ՀՀ ՀՏ 02.04.1998թ.
N 01/22 հրաման +
Եկամտահարկ
12 ՀԱՇՎԱՐԿ` Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի (եռամսյակային), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 23.02.2009թ.
N 187-Ն հրաման +
12.1 ՀԱՇՎԱՐԿ` Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի (եռամսյակային), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 24.02.2011թ.
N 66-Ն հրաման +
13 ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ` Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների (տարեկան )
13.1 ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ` Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների (Հավելված 1) ՀՀ կառավարության 04.09.2008թ.
N 1038-Ն որոշում +
13.2 ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ` Տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձի գույքի և եկամուտների (Հավելված 1 և 2) ՀՀ կառավարության 04.09.2008թ.
N 1038-Ն որոշում +
13.3 ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ` Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձի գույքի և եկամուտների (Հավելված 1 և 4), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ կառավարության 09.07.2009թ.
N 766-Ն որոշում +
14 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին (տարեկան) ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 29.02.2008թ.
N 02-Ն հրաման +
15 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին, 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 29.01.2011թ.
N 20-Ն հրաման +
16 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Կազմակերպության կողմից որպես հարկային գործակալ եկամտահարկի պահում (գանձում) և բյուջե վճարում կատարելու պարտավորություն ստանձնելու մասին, 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար (ապահովելով առաջին անգամ հայտարարության ընդունումը 2011թ. օգոստոս ամսից սկսած) ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 24.02.2011թ.
N 66-Ն հրաման +
Ավելացված արժեքի հարկ
17 ՀԱՇՎԱՐԿ` Ավելացված արժեքի հարկի (ամսական, եռամսյակային), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 07.02.2002թ. N 02/194 հրաման +
17.1 ՀԱՇՎԱՐԿ` Ավելացված արժեքի հարկի և ԴԻՄՈՒՄ` Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի (ամսական, եռամսյակային),
01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 14.06.2010թ.
N 1423-Ն հրաման +
18 ՀԱՇՎԱՐԿ` Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի (եռամսյակային) ՀՀ կառավարության 19.02.2009թ.
N 199-Ն որոշում +
19 ՏԵՂԵԿԱՆՔ` Դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ (ամսական, եռամսյակային), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 03.04.2009թ.
N 808-Ն հրաման +
19.1 ՏԵՂԵԿԱՆՔ` Դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ (ամսական, եռամսյակային), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար (ապահովելով առաջին անգամ տեղեկանքի ընդունումը 2011թ. հուլիս ամսից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար) ՀՀ կառավարության 07.07.2011թ.
N 937-Ն որոշում +
20 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման (եռամսյակային), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար (ապահովելով առաջին անգամ հաշվետվությունների ընդունումը (2011թ. 1-ին և 2-րդ եռամսյակների համար` մինչև 31.07.2011թ.)) ՀՀ կառավարության 20.03.2011թ.
N 685-Ն որոշում +
21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու համար` մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակշրջանների համար օրինակելի ձև +
21.1 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ, 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 11.02.2011թ.
N 51-Ն հրաման +
22 ԴԻՄՈՒՄ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակելու նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման մասին ՀՀ կառավարության 29.10.2009թ.
N 1336-Ն որոշում +
23 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակելու նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման մասին ՀՀ կառավարության 29.10.2009թ.
N 1336-Ն որոշում +
Ակցիզային հարկ
24 ՀԱՇՎԱՐԿ` Ակցիզային հարկի (ամսական), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար (ապահովելով 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար հաշվարկների ընդունումը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 04.06.2010թ. N 1417-Ն հրամանով հաստատված ձևով) ՀՀ ՊԵՆ 20.10.2000թ. N 02/1291 հրաման և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 04.06.2010թ.
N 1417-Ն հրաման +
24.1 ՀԱՇՎԱՐԿ` Ակցիզային հարկի (եռամսյակային), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 12.03.2011թ.
N 651-Ն հրաման +
Հաստատագրված վճարներ
25 ՀԱՇՎԱՐԿ` Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարի (ամսական), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 05.03.2004թ.
N 1-05/5-Ն հրաման +
26 ՀԱՇՎԱՐԿ` Ծխախոտի հաստատագրված վճարի (ամսական) ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 21.06.2005թ.
N 1-05/06-Ն հրաման +
27 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.12.2009թ.
N 3660-Ն հրաման +
28 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար սահմանային չափի ցուցանիշների մասին (եռամսյակային), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.12.2009թ.
N 3660-Ն հրաման +
29 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.12.2009թ.
N 3660-Ն հրաման +
30 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին, 01.07.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 15.02.2011թ.
N 55-Ն հրաման +
31 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.12.2009թ.
N 3660-Ն հրաման +
32 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.12.2009թ.
N 3660-Ն հրաման +
33 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար սահմանային չափերի ցուցանիշների մասին (եռամսյակային), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 15.02.2011թ.
N 55-Ն հրաման +
34 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակցի մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.12.2009թ.
N 3660-Ն հրաման +
35 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Վիճակախաղերի կազմակերպման (բացառությամբ` տոտալիզատորի) համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.12.2009թ.
N 3660-Ն հրաման +
36 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.12.2009թ.
N 3660-Ն հրաման +
37 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզիկական ծավալների և հաստատագրված վճարի չափի մասին ՀՀ կառավարության 14.04.2004թ.
N 484-Ն որոշում +
38 ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Հաստատագրված վճար վճարողի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ ՀՀ ՀՏ 30.12.1998թ.
N 01/60 հրաման +
39 ԴԻՄՈՒՄ` Հաստատագրված վճարով հարկվող գործունեության վերսկսման կամ դադարեցման մասին (ապահովելով առաջին անգամ դիմումների ընդունումը 2011թ. ապրիլ ամսից սկսած) ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 11.02.2011թ.
N 50-Ն հրաման +
Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ
40 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային (հաշվետու եռամսյակին նախորդող եռամսյակի յուրաքանչյուր ամսում 5-ից ոչ ավելի վարձու աշխատող ունեցող գործատուների համար), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 08.12.2008թ.
N 13-Ն հրաման +
40.1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների (ամսական), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 13.02.2006թ.
N 1-05/04-Ն հրաման +
40.2 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների (եռամսյակային), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 04.02.2011թ.
N 34-Ն հրաման +
41 ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ` Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովության վճարների տարեկան եկամուտների մասին, մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 13.02.2006թ.
N 1-05/04-Ն հրաման +
41.1 ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ` Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովության վճարների տարեկան եկամուտների մասին, 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 04.02.2011թ.
N 34-Ն հրաման +
42 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին (եռամսյակային), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30.05.2005թ.
N 1-05/05-Ն հրաման +
42.1 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին (եռամսյակային), 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 04.02.2011թ.
N 34-Ն հրաման +
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ
43 ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների (եռամսյակային, տարեկան), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ՖԷՆ
05.06.2002թ.
N 444 հրաման +
43.1 ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների (եռամսյակային),
01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ՖԷՆ
05.06.2002թ.
N 444 հրաման +
44 ՏԵՂԵԿԱՆՔ` Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մասին ՀՀ կառավարության 15.02.2007թ.
N 344-Ն որոշում +
Կարգավորման պարտադիր վճարներ
45 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների (եռամսյակային), մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջանների համար ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 01.02.2006թ.
N 1-05/02-Ն հրաման +
Ճանապարհային վճարներ
46 ՏԵՂԵԿԱՆՔ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված 20 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենայով բեռնափոխադրում իրականացնելու համար ճանապարհային վճարի վճարումը հաստատելու մասին ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 02.08.2005թ.
N 1-05/08-Ն հրաման +
47 ՀԱՅՏ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված 20 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենայով բեռնափոխադրում իրականացնելու համար հաշվարկված և վճարված ճանապարհային վճարի մասին ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 02.08.2005թ.
N 1-05/08-Ն հրաման +
Շրջանառության ֆիզիկական ծավալներ և գներ
48 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ (ամսական, եռամսյակային) ՀՀ կառավարության 01.04.2002թ.
N 299 որոշում +
Հսկիչ-դրամարկղային մեքենաներ
49 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ (ապահովելով առաջին անգամ տեղեկությունների ընդունումը 2011թ. մայիս ամսվա համար` 2011թ. հունիսի առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում) ՀՀ կառավարության 14.04.2011թ.
N 511-Ն որոշում +
Միջազգային համաձայնագրեր
50 ՏԵՂԵԿԱՆՔ` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 21.03.2008թ.
N 03-Ն հրաման +
51 ՏԵՂԵԿԱՆՔ` Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 13.02.2006թ.
N 1-05/03-Ն հրաման +
52 ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄ` Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին ՀՀ կառավարության 07.10.2004թ.
N 1398-Ն որոշում +
53 ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄ` Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկերը վերադարձնելու մասին ՀՀ կառավարության 07.10.2004թ.
N 1398-Ն որոշում +
(Հավելվածը խմբ. 20.07.11 N 2012-Ն)