ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 660-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հուլիսի 14-ի N 660-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Ակնկալվող արդյունքը Կատարման պատասխա-նատուները Կատարման ժամկետը
1. «ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին»
N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Մրցութային հանձնաժողովին վերապահված` երթուղիների ցանկի նախապատրաստման և մրցույթների մասին տեղեկատվության հրապարակման գործառույթների փոխանցում նախարարության աշխատակազմին:
2. Մրցույթին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի լրամշակում` միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխան` ներառելով նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտի ներկայացման պահանջը:
3. Հայտերի ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում հետագա քայլերի սահմանում:
4. Հանձնաժողովի կողմից տեղում ավտոբուսների անսարքությունների ստուգման պահանջի վերացում:
5. Ավտոբուսների գնահատման սանդղակի յուրաքանչյուր միավորի համար պարտադիր պահանջների և չափանիշների սահմանում:
6. Մրցույթի առաջին փուլում ընտրված կազմակերպությունների փոխադրավարձի գնային առաջարկի` որպես հետագա ընտրության առաջնահերթ չափանիշի սահմանում:
7. Հայտերի` նախարարություն մուտքագրվելու դրույթի սահմանում և դրա հետ կապված հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերի լրամշակում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
2. «ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին»
N 762 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Մրցութային հանձնաժողովին վերապահված` մրցույթների մասին տեղեկատվության հրապարակման գործառույթի փոխանցում նախարարության աշխատակազմին: 2. Հանձնաժողովի անդամներին մրցույթների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկացման ժամկետի սահմանում:
3. Հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավտոբուսների տեխնիկական զննության արատորոշման քարտի ներառում:
4. Հանձնաժողովի կողմից ավտոբուսների տեղում անսարքությունների ստուգման պահանջի վերացում:
5. Հայտն ընդունելու մասին մրցութային հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և կնիքով հավաստման մասին դրույթի վերացում:
6. Հանձնաժողովի հատուկ նիստի անցկացման ժամկետի հստակեցում:
7. Ավտոբուսների գնահատման սանդղակի յուրաքանչյուր միավորի համար պարտադիր պահանջների և չափանիշների սահմանում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի
2 -րդ տասնօրյակ
3. «ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականություն-ների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին»
N 992-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Ռադիոհաճախականությունների
որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ պետական մարմինների հայտերի քննարկման գործընթացի նկարագրություն` սահմանելով ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մերժման հիմքերը և այլն:
2. Կարգի 13-րդ կետի ուժը կորցրած ճանաչում և կարգում` հանձնաժողովի նիստերի նախապատրաստման, նիստերին հարցերի ուսումնասիրման, արձանագրությունների վարման, ընդունված որոշումների ձևակերպման կարգի, հանձնաժողովի նախագահի, անդամների, քարտուղարի գործառույթների սահմանում:
3. Միայն ըստ անհրաժեշտության նիստեր հրավիրելու պահանջի սահմանում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի
2-րդ տասնօրյակ
4. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2004 թվականի մարտի 30-ի «Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևը և դրանց տալու կարգը հաստատելու մասին»
N 77-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում 1. Վկայականների վավերացման իրավասու պաշտոնյայի նշում:
2. Մարզերում բնակվող առանձին քաղաքացիներին ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության վկայականների տրամադրման գործընթացի կանոնակարգում:
3. Քաղաքացուց առաջին անգամ վկայական ստանալու համար իր վկայականի արժեքի գանձման վերացում:
4. Քաղաքացու անձնագրում վկայականի համարի գրանցման մասին ՀՀ օրենսդրությանը հակասող պահանջի վերացում:
5. Վկայականի կորստի դեպքում նոր վկայականի տրամադրում ընդհանուր հիմունքներով` առանց ԶԼՄ-ներում հայտարարություն տալու և 45 օր սպասելու:
6. Վկայականների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի ձևի և վարման ընթացակարգի սահմանում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի
1-ին տասնօրյակ
5. «Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում 1. Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի աշխատակարգի հաստատում` հստակեցնելով խորհրդի խնդիրները և իրավասությունները, հարցերի քննարկման և եզրակացությունների տրամադրման ժամկետները:
2. Աշխատակարգում ամրագրել, որ խորհրդի քարտուղարության աշխատանքներն իրականացվում են աշխատակազմի փոստի վարչության կողմից: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
6. «ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 690-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Մրցույթի և ժամկետների մասին դրույթների համապատասխանեցում օրենքի պահանջներին:
2. Lիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների լրամշակում` սույն կետում առաջարկվող մյուս փոփոխություններին համապատասխան, ինչպես նաև այնպիսի պայմանների և պահանջների սահմանում, որոնք հնարավոր է հաստատել հայտի հետ ներկայացվող փաստաթղթերով:
3. Հայտի մերժման հիմքերի սահմանում, լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի լրամշակում` լիցենզավորման պայմաններին, պահանջներին և հայտերի մերժման հիմքերին համապատասխան (նաև բոնուսի և բանկային երաշխիքի պահանջների վերացում):
4. Lիցենզիայի ստորագրման իրավունքի վերապահում համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
7. «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 819-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Lիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների հստակեցում, այդ թվում` տրանսպորտային միջոցների համար տեխնիկական պայմանների ու պահանջների սահմանում և այլն:
2. Լիցենզիայի և ներդիրի հայտերի մերժման հիմքերի, լիցենզիա և ներդիր ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի սահմանում:
3. Lիցենզիայի տրամադրում` ներդիրի (ներդիրների) հետ միասին, ներդիրի ձևի և նոր ներդիր տրամադրելու (ներդիրի ուժը կորցրած ճանաչելու, դրանում փոփոխություն կատարելու) ընթացակարգի սահմանում:
4. Lիցենզիայի և ներդիրի ստորագրման իրավունքի վերապահում համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
8. «ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի
«Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 655-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Լիցենզիայի և ներդիրի հայտերի մերժման հիմքերի, լիցենզիա և ներդիր ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի սահմանում, ժամկետների համապատասխանեցում օրենքի պահանջներին:
2. Լիցենզիայի տրամադրում` ներդիրի (ներդիրների) հետ միասին, ներդիրի ձևի և նոր ներդիր տրամադրելու (ներդիրի ուժը կորցրած ճանաչելու, դրանում փոփոխություն կատարելու) ընթացակարգի սահմանում:
3. Պայմանների ու պահանջների համապատասխանության` միայն փաստաթղթային ուսումնասիրություն:
4. Լիցենզիայի և ներդիրի ստորագրման վերապահում համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
5. Հավաքակայանների վերաբերյալ ռեգիստրի ստեղծում:
6. Դեղին համարանիշ ստանալու գործընթացի ժամկետների սահմանում, ներդիրի բնօրինակը հանձնելուց հետո դեղին համարանիշների անօրինական օգտագործման կանխում:
7. Այլ դրույթների լրամշակում, այդ թվում` լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների սահմանում մեկ ընդհանուր բաժնում և այլն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
9. «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների, լիցենզիայի հայտի մերժման հիմքերի սահմանում, ինչպես նաև դրանց համապատասխան` լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի լրամշակում:
2. Հայտի ձևի հաստատում:
3. Լիցենզիայի ստորագրման իրավունքի վերապահում համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
4. Անճշտությունների վերացում (կետեր 11, 13, 17): ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ
10. «ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 1113-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների հստակեցում, օրինակ` սահմանելով տեխնիկական միջոցների և մասնագիտական որակավորման պայմաններ և պահանջներ և այլն:
2. Հայտի մերժման հիմքերի սահմանում, ինչպես նաև դրանց համապատասխան` լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի լրամշակում:
3. Հայտի ձևի հաստատում:
4. Լիցենզիայի ստորագրման իրավունքի վերապահում հապատասխան ստորաբաժանման ղեկավարին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ
11. «Տրանսպորտի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին»
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում Տրանսպորտի բնագավառի լիցենզիաների համար ստեղծված 3 լիցենզավորող հանձնաժողովների լուծարում և մեկ ընդհանուր` տրանսպորտի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմի հաստատում, ինչի արդյունքում նախարարությունը կունենա 2 լիցենզավորող հանձնաժողովներ` տրանսպորտի բնագավառի և փոստային բնագավառի համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
12. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հուլիսի 6-ի N 160-Ն ու 2005 թվականի հուլիսի 28-ի
N 237-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2003 թվականի հոկտեմբերի 20-ի N 321-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում 1. Լիցենզավորող հանձնաժողովների 4 կանոնադրությունների փոխարեն` 2 հանձնաժողովների կանոնադրությունների հաստատում:
2. Հանձնաժողովի եզրակացության ձևի սահմանում:
3. Ըստ անհրաժեշտության նիստեր հրավիրելու դրույթի սահմանում:
4. Օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար քարտուղարի գործառույթների լրացում (եզրակացության տրամադրում կամ նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում հրավիրված անձին և այլն): ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
13. «ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին»
N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը 1. Ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման համար հնարավոր վայրերի առանձնացում (գույքագրում) և սահմանում:
2. Թույլտվությունների տրամադրում որոշակի ժամկետով և նախապես սահմանված վայրերի համար` առանց դիմումը ՀՀ ոստիկանության հետ համաձայնեցնելու և տեղում զննում կատարելու:
3. Թույլտվության ձևակերպում պայմանագրով, պայմանագրի օրինակելի ձևի սահմանում:
4. Թույլտվություն ստանալուց հետո վահանակի տեղադրման աշխատանքներն ավարտելու համար առավելագույն ժամկետի, վահանակի պահպանման պահանջների, ապամոնտաժման հարաբերությունների կարգավորման մասին դրույթների սահմանում:
5. Գովազդ տեղադրելու պարտադիր պահանջի և վահանակի տեղադրումից հետո գովազդ տեղադրելու համար առավելագույն ժամկետի սահմանում:
6. Պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում թույլտվության դադարեցում:
7. Նախկինում տրամադրված անժամկետ թույլտվությունների վերաձևակերպում:
8. Թույլտվությունների էլեկտրոնային գրանցամատյան վարելու պահանջի սահմանում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
14. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման համար տրամադրված թույլտվությունների մասին էլեկտրոնային գրանցամատյանի օրինակելի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում Տրամադրված թույլտվությունների մասին էլեկտրոնային գրանցամատյանի ներդրում և վարման կանոնակարգում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. օգոստոսի
2-րդ տասնօրյակ
15. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի հունիսի 28-ի N 172-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 624-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում Գովազդի թույլտվության տրամադրման համար ստեղծված հանձնաժողովի լուծարում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի
1-ին տասնօրյակ
16. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում Համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, սպասարկման կանոնակարգում: Համակարգչային տեխնիկայի տեխնիկական անսարքությունների վերացման ընթացակարգի սահմանում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
17. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում Նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ
18. «Տրանսպորտի, փոստի, կապի, տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վիճակագրական ռեգիստրների վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում 1. Վարչական վիճակագրական հաշվետվությունների ներդրում` ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին»
ՀՀ օրենքով և հիմք ընդունելով
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին»
N 109 որոշումը:
2. Հաշվետվությունների ձևերի հաստատում` ըստ տրանսպորտի և կապի առանձին բնագավառների հավաքագրման ենթակա համապատասխան ցուցանիշներով և ժամանակահատվածով:
3. Տեղեկությունների հավաքագրման, շտեմարանների ստեղծման և վարման գործընթացի իրականացման հաջորդական քայլերի ժամկետների և պատասխանատուների սահմանում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ
19. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին»
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգում, գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 29.08.11 N 814-Ա)
21. «ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի
N 1810-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների` սահմանված պահանջներին համապատասխան պահպանման, ինչպես նաև տեղադրված գովազդի` գովազգի մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթների սահմանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2011 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ
(Հավելվածը խմբ., փոփ. 29.08.11 N 814-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան