ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2010 թվականի N 938-Ա
«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու, կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացվող մրցույթի, կոնցեսիոն պայմանագրի պայմանների, ձևի և գործողության ժամկետի, կոնցեսիոն պայմանագրով փոխանցվող գույքի կազմի, կոնցեսիոն վճարի և գործընթացի ապահովմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 29.08.11 N 811-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
նոյեմբերի 3-ի N 938-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Հանձնաժողովի անդամներ`
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան