ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1243-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների վերանորոգման գնման գործընթացի կազմակերպման մասին» N 765-Ա որոշման հավելվածի «Հիմնանորոգման աշխատանքներ» բաժինը լրացնել նոր` 1.32-րդ տողով.
« 1.32. Շատին-Եղեգիս ճանապարհահատվածի 1-ին կմ-ի սողանքային հատվածի նոր փլվածքի հետևանքների վերացման լրացուցիչ աշխատանքներ
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 6
Երևան