Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-25-Ը ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2011 թվականի N 846-Ա

ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-25-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Քիմիական զենքի մասին կոնվենցիայի իրագործմանը նվիրված Հայաստանի Հանրապետության Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ազգային մարմնում ընդգրկված գերատեսչությունների համար աշխատաժողով անցկացնելու նպատակով Քիմիական զենքի արգելման կազմակերպության պատվիրակության (3 մարդ)` 2011 թվականի սեպտեմբերի 21-25-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 487500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

2. Ընդունել ի գիտություն, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի կողմից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. սեպտեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։