ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2011 թվականի N 857-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԵՎ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աջակցություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում. ստանդարտ ծախսերի մոդել» թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք բարձրաստիճան պաշտոնյաների ճանաչողական այցերին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 18-24-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) և Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Հելսինկի և Տալլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի` Հելսինկի և Տալլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թվականի
սեպտեմբերի 13-ի N 857-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-24-Ը ՀԵԼՍԻՆԿԻ ԵՎ ՏԱԼԼԻՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Գ. Մուրադյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին
տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Լ. Հունանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Վ. Չիբուխչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
գործարար միջավայրի բարելավման վարչության պետ