Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1297-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետում «Գիրք» հիմնադրամի միջոցով` կնքելով կոմիսիայի պայմանագիր:» բառերը փոխարինել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով» բառերով.

2) 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «Գիրք» հիմնադրամի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով լուծել «Գիրք» հիմնադրամի հետ կնքված կոմիսիայի պայմանագիրը և ապահովել պետական պատվերով հրատարակված գրականության` «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. սեպտեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։