Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈԻՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-02-08-ից մինչև 2004-11-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-11-04Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«8» փետրվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 1999 թվական թիվ 61

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1465-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 218 որոշման մեջ կատարել փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ին տրված Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ թիվ 60 լիցենզիայի նոր վերախմբագրված և լրացված տարբերակում

ա) 10-րդ գլխի «Ե» բաժնում «վերոհիշյալ դրույթների համաձայն» բառերը փոխարինել «վերոհիշյալ դրույթները խախտելով» բառերով.

բ) Ա հավելվածի 1-ին կետում «առանց մաքսավճարի» բառերը փոխարինել «առանց մաքսատուրքի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 8-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։