ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
13 սեպտեմբերի 2011 թ. N 302-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 17-ի N 1891-Ա որոշման 5-րդ մասի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի «Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը սահմանելու մասին» N 194-Ն որոշման Հավելվածով սահմանված կարգի՝
1) Աղյուսակ 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43-րդ կետով՝
43 Ծխելու և (կամ) չծխելու համար առանձնացված տարածքի առկայություն 0-3 0-3 0-3
2) Աղյուսակ 2-ի «Առավելագույն բալերի հանրագումարը» տողում «126» թիվը փոխարինել «129» թվով, «114» թիվը փոխարինել «117» թվով, իսկ «117» թիվը փոխարինել «120» թվով։
3) Աղյուսակ 3-ի «Որակի բարձրագույն աստիճան» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Որակի բարձրագույն աստիճան 86-90
բալ ներառյալ 77-81
բալ ներառյալ 71-75
բալ ներառյալ 125-129 բալ
ներառյալ 113-117 բալ ներառյալ 116-120 բալ
ներառյալ
4) Աղյուսակ 3-ի «Որակի առաջին աստիճան» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Որակի առաջին աստիճան 81-85
բալ ներառյալ 72-76
բալ ներառյալ 66-70
բալ ներառյալ 120-124 բալ ներառյալ 108-112
բալ
ներառյալ 111-115
բալ ներառյալ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ Կ. Կարապետյան