Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1374-Ա

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 5000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ E230» մակնիշի ավտոմեքենան (նույնացման համարը` WDB21003717069132, շարժիչի համարը` 11197002017327, պետհամարանիշը` 534 LL 11) հետ վերցնել և ամրացնել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 5000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան (նույնացման համարը` WVWMA63BXXE360033, շարժիչի համարը` AEB317355, պետհամարանիշը` 121 LL 11) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. սեպտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։