Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ, Է. ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ Գ. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ՝ ԴՈՒՇԱՄԲԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2011 թվականի N 895-Ա

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ, Է. ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ Գ. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ՝ ԴՈՒՇԱՄԲԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2011 թվականի սեպտեմբերի 22-25-ը ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 22-25-ը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության իրավաբանական բաժնի պետ Գ. Միրիջանյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 20-23-ը Դուշամբե (Տաջիկստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուշամբե գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. սեպտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։