Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-11-05-ից մինչև 1999-05-06։Բացել գործող տեքստը

Հոդված 2. Կրթության, մշակույթի բնագավառների առանձին աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները

գործել է մինչև 1999-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 2. Կրթության, մշակույթի բնագավառների առանձին աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները

Կրթության, մշակույթի բնագավառների աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակվում են` 50 տարին լրացած և 25 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն կանանց, 55 տարին լրացած և 30 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն տղամարդկանց, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

ա) միջնակարգ հանրակրթական դպրոցների, գիմնազիաների, բոլոր անվանումների գիշերօթիկ դպրոցների և դպրոց-գիշերօթիկների, խուլ-համրերի, կույրերի, նյարդային և այլ հիվանդ երեխաների համար նախատեսված բոլոր տիպի դպրոցների, առողջարանային դպրոցների, մանկական առողջարաններին կից դպրոցների և ուսումնական խմբերի, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, երաժշտական դպրոց-յոթնամյակների, երաժիշտ սաների դպրոցների, զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոցների և ուսումնարանների տնօրենները, ուսուցիչները, ուսուցիչ-լոգոպեդները, դասատուները, խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ), կույրերի մանկավարժները (տիֆլոմանկավարժներ), մանկավարժ-դաստիարակները, դաստիարակ-ղեկավարները (դաստիարակներ), ավագ ջոկատավարները, ջոկատավարները, լսողական կաբինետների վարիչները և հրահանգիչները, վարիչները և ուսումնադաստիարակչական, ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալները, ուսումնական և ուսումնադաստիարակչական մասի վարիչները, բնակշահագործման գրասենյակների մանկավարժ-կազմակերպիչները.

բ) մանկատների, մանկական աշխատանքային-դաստիարակչական գաղութների, մանկական ընդունարանների և մանկական ընդունման կետերի, մանկական ընդունող բաշխիչների, լոգոպեդիկ կետերի և ստացիոնարների, դպրոց-կլինիկաների, երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոցների տնօրենները, վարիչները, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով (մասով) տնօրենների տեղակալները, ուսուցիչները, մանկավարժ-դաստիարակները, դաստիարակ-ղեկավարները (դաստիարակներ), խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ).

գ) տեխնիկումների և միջնակարգ մասնագիտական ուսումնական այլ հաստատությունների (մանկավարժական, բժշկական, գյուղատնտեսական և այլն), քոլեջների, աշխատանքային ռեզերվների համակարգի ուսումնական հաստատությունների, այլ տիպի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոցների և ուսումնարանների (բացի բարձրագույն ուսումնական հաստատություններից) դասատուները, մանկավարժները, տնօրենները, տնօրենների տեղակալները, գրադարանավարները, խմբագիրները և մեթոդիստները.

դ) մանկապարտեզների և միացյալ մսուր-մանկապարտեզների վարիչները, ղեկավար-դաստիարակները, մանկապարտեզների (մանկական օջախներ և մանկական հրապարակներ) և միացյալ մսուր-մանկապարտեզների մանկավարժ-դաստիարակները, մանկավարժները, մանկավարժ-ղեկավարները, ղեկավարները, երաժշտական ղեկավարները (դաստիարակներ, երաժշտական աշխատողներ), բուժքույր-դաստիարակները.

ե) մանկական կլինիկաների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների, առողջարանների և դիսպանսերների, մսուրների, երեխայի տների, հիվանդանոցներում, առողջարաններում և գաղութներում մանկական բաժանմունքների ուսուցիչները, մանկավարժ-դաստիարակները, լոգոպեդները և խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ).

զ) գրադարանների, Մատենադարանի տնօրենները, փոխտնօրենները, գիտական քարտուղարները, բաժինների վարիչները, ենթաբաժինների վարիչները, մասնաճյուղերի վարիչները, գլխավոր գրադարանավարները, գլխավոր մասնագետները, առաջատար գրադարանավարները, առաջատար մասնագետները, ավագ խմբագիրները, ավագ մեթոդիստները, առաջին և երկրորդ կարգի գրադարանավարները, առաջին և երկրորդ կարգի խմբագիրները.

է) թանգարանների, Մատենադարանի էքսկուրսավարները, կրտսեր, ավագ, առաջատար, գիտաշխատողները, ֆոնդերի և ցուցանմուշների պահպանորդները, վերականգնող նկարիչները, թանգարանային հիմնական գործունեության մասնագետները, ֆոնդային և գիտահետազոտական բաժինների մասնագետները.

ը) ֆոնդապահները` ֆոնդապահ, ավագ ֆոնդապահ, գլխավոր ֆոնդապահ, պահպանող, ավագ պահպանող.

արխիվագետները` արխիվագետ, առաջին և երկրորդ կարգի արխիվագետներ, ավագ արխիվագետ, առաջատար արխիվագետ, գլխավոր արխիվագետ, մասնագետ, առաջին և երկրորդ կարգի մասնագետներ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, դիվանապահ (արխիվարիուս), մեթոդիստ, փորձագետ-մեթոդիստ, առաջին և երկրորդ կարգի մեթոդիստներ, ավագ մեթոդիստ, առաջատար մեթոդիստ, գլխավոր մեթոդիստ, առաջինից վեցերորդ կարգի արխիվ կարգավորողներ և բրիգադավարներ, տեսուչ, ավագ տեսուչ.

հնագիրները (պալեոգրաֆ)` հնագիր, առաջին և երկրորդ կարգի հնագիրներ, ավագ հնագիր, առաջատար հնագիր, գլխավոր հնագիր, թարգմանիչ, գրադարանավար, ավագ գրադարանավար, մատենագետ (բիբլիոգրաֆ), ավագ մատենագետ.

հնագրագետները (արխեոգրաֆ)` հնագրագետ, առաջին և երկրորդ կարգի հնագրագետներ, ավագ հնագրագետ, առաջատար հնագրագետ, գլխավոր հնագրագետ, գլխավոր հնագրագետ, սրբագրիչ, առաջին և երկրորդ կարգի սրբագրիչներ, խմբագիր, առաջին և երկրորդ կարգի խմբագիրներ, ավագ խմբագիր, տեխնիկական խմբագիր.

ապարատավարները` ապարատավար, ավագ ապարատավար, համակարգչի ապարատավար, ինժեներ, ավագ ինժեներ, օպերատոր, հսկող, հսկող վարպետ, ավագ հսկող վարպետ, ստուգող, տեխնիկ, վարպետ տեխնիկ, հերթապահ տեխնիկ, ավագ հերթապահ տեխնիկ, լաբորանտ, ավագ լաբորանտ, մոնտաժող, հայտածող.

երևակողները` երևակող, վարպետ երևակող, ավագ վարպետ երևակող, լաբորանտ, ավագ լաբորանտ, լուսանկարիչ.

վերականգնողները` վերականգնող, վարպետ վերականգնող, ավագ վարպետ վերականգնող, ախտահանող, լաբորանտ.

կազմարարները` կազմարար, վարպետ-կազմարար, ավագ վարպետ-կազմարար, լաբորանտ.

արխիվային վարչության, պետական արխիվի, գերատեսչական արխիվի, պետական արխիվի մասնաճյուղի, բաժինների, գրադարանների, լաբորատորիաների, արխիվային ծառայությունների կենտրոնի, արխիվ կարգավորող գրասենյակի, ընթերցասրահի, արխիվադարանի պետերը և տեղակալները, տնօրենները և փոխտնօրենները, վարիչները և տեղակալները.

թ) մանկապատանեկան դպրոցների և օլիմպիական հերթափոխի ուսումնարանների մարզիչ-մանկավարժները:

(2-րդ հոդվածը լրաց., խմբ. 05.11.96 ՀՕ-84)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։